09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ

2016 թվականին Առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով կատարվել է ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում: Այդ նպատակով նախ մշակվել է գնահատման մեթոդաբանություն։

Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի արդյունավետության գնահատման  արդյունքներով  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայություններ իրականացնող տասնմեկ բժշկական կազմակերպությունում որակի վերահսկման և ընթացիկ հարցերը կանոնակարգելու նպատակով սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է դիտարկում:

Լրամշակվել և հաստատվել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչը, ինչպես նաև ստենտավորման ժամանակ օգտագործվող ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակի ամրագրումը հիվանդության պատմագրում: Երկու և ավելի ստենտերի տեղադրման դեպքերի մշտադիտարկումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։

Ծրագրի ներդրումն ու շարունակականության ապահովումը միտված է  սրտանոթային հիվանդություններից  մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների կայուն բարելավմանը, ինչպես նաև սրտային ծառայությունները բնակչության համար մատչելի դարձնելուն։

Նշենք, որ 2016 թվականին Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ