13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարդարապատի հերոսամարտին մասնակցել են բազում հոգևորականներ՝ խաչը զենքի վերածելով և քաջալերելով բոլորին․ Զաքարիա վարդապետ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է. «Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ […]

Տաղավարներն ապամոնտաժեք. Այստեղով Հովիկ Աղազարյանն է անցել․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առեւտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, եւ փողոցը կդառնա անվտանգ` վարորդների եւ ուղեւորների համար։ Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել […]

Իշխանության ներկայացուցիչը խառնված է եղել թմրանյութերի ներմուծման գործընթացում․ «Հրապարակ»

Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել […]

Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր հաստատելու հնարավորություններ կան։ «Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը։ Պատասխանելով նրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային […]

Դու ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Կապիտուլյանտ, դու ես մերժել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանցիներին զիջելով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, Լաչինը, Սուսը, Աղավնոն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, որ Արցախն Ադրբեջան է։ Դու ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում։ Ալիեւի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկոլ»։

«Ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ Նիկոլը ռիսկ չի անում այդ թուղթն ԱԺ տանել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կոմերսանտը» գրել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները եռակողմ հայտարարության տեքստ էին համաձայնեցնում, որը պետք է այսօր ստորագրեն Նիկոլը, Ալիևն ու Պուտինը։ Քանի որ էլի «եռակողմ հայտարարություն» է, այլ ոչ թե պայմանագիր, համաձայնագիր կամ նման մի բան, ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ […]

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրեն. «Կոմերսանտ»

Մոսկվայում այսօր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրեն, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Փաստաթղթերից մեկը Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր հինգերորդ եռակողմ հայտարարությունն է լինելու, երկրորդ փաստաթուղթը վերաբերելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

«Ո՞րն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը». Հակոբ Արշակյանը ՀՀ երեք նախագահներից ձայնագրություններ միացրեց

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ի պատասխան ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, ԱԺ ամբիոնից միացրեց ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ՝ Արցախի վերաբերյալ։ «Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկացուցիչները և, ենթադրաբար, անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով իրենց առաջնորդում է, կոչում են հայրենիք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ միացնելով Ռոբերտ Քոչարյանի […]

Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահերից և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն», – ասել է Գալուզինը։ Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի