14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն էլ իշխանություն դրել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք պահում է իր վերահսկողության տակ:

Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում:

Այս ամենի համատեքստում զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:

Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իրենք իշխանություն չի լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին` դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինիությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն էլ իշխանություն դրել»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ