29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չավուշօղլուն հնարավոր է՝ այցելի Ռուսաստան

Ռուսաստանի Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ  հնարավոր է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան այցելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքական «Mynet» լրատվական կայքը, հղում անելով «Sputnik» լրատվական կայքին, նշում է, որ Սլուցկին այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև քրեական դատավարությունների և հանցագործների արտահանձման հարցերով համագործակցության մասին պայմանագրի վավերացման  շուրջ ընթացող […]

Դո՞ւ ես ինձ խանգարելու. Բիշարյանն՝ Ալեքսանյանին

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճի մոտ հանդիպեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նշենք, որ վերջիններս պատրաստվում են ռեյտինգային համակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում: «Պարո՛ն Ալեքսանյան, երեկ էդ ի՞նչ հայտարարություն եք արել: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դու պիտի՞ ինձ ասես` առաջադրվեմ, թե` չէ, թե դո՞ւ ես ինձ խանգարելու»,-կես […]

20 ամյա Գոռի ընտանիքը ապրել է տնակում. հոգեհանգստի օրը որոշված չէ

Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի հոգեհանգստի օրը դեռ որոշված չէ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Ախուրյանի տարածաշրջանի Շիրակի գյուղապետարանից: Գոռ Գարեգինյանի ծնողներն ու եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և միրայն այսօր կվերադառնան Հայաստան: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողի ընտանիքը նախկինում բակվել է տնակում և սոցիալապես անապահով են եղել: Հիշեցնենք, որ ըստ ՊԲ […]

Տանում եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում՝ հավանություն են տվել. Բագրատյանն՝ իշխանություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ամենածանրակշիռ խնդիրը տնտեսության զարգացման համար ՀՀ Կենտրոնական բանկն է: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ ԿԲ-ի ազդեցությունը տնտեսության ավելի մեծ է, քան Կառավարության ազդեցությունը, ինչը մեծ սխալ է: «Կենտրոնական բանկը […]

Պարզ երևում է՝ ով է կուրծք ծեծում. պատգամավորները ձայները բարձրացրին

Խորհրդարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքը պայմանավորված է Կուտակային կենսաթոշակների հետ կապված օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ […]

Օդերեւութաբանները տեղեկացնում են

Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ը սպասվում է ամպամածություն, […]

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման մասին

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթղթեր և […]

Ռոհանին Մոսկվայում կանդրադառնա ԼՂ հիմնահարցին

Մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Մոսկվա։ РИА Новости-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը նշել է, որ Ռոհանին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կքննարկի սիրիական հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարբաղի հիմնախնդիրը։ «Ռոհանիի այ­ցը նախատեսված է մարտի վերջին։ Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքն­նարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական և առևտրատնտեսական ոլորտ­ներում։ Բացի այդ՝ անպայման ուշադրության կենտրոնում […]

Շարունակվում է քառօրյան

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյան: Քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Քվեարկության դրվեց և ԱԺ-ի կողմից ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ԱԺ նախագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի