19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր պաշտո՞ն. Ժողովուրդ

«Նոր կառավարության ձեւավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել: Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: […]

Դանակահարություն «Օջախ»-ում, կասկածյալը Սուրիկ Խաչատրյանի որդին է. shamshyan.com

Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, […]

Լիտվայի Սեյմասում ձևավորվել է Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը

Լիտվայում ս․թ․ հոկտեմբերի 9-ին համամասնական և հոկտեմբերի 23-ին մեծամասնական ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվել է 2016-2020թթ. գումարման Սեյմասը՝ 141 մանդատով։ Ընտրություններից հետո ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամական խմբեր: Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 47 պատգամավորներ։ Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել մեծամասնական ցուցակով հաղթանակած, ընտրություններում հաղթանակած Կանաչների և գյուղացիների կուսակցությունը ներկայացնող Պովիլաս Ուրբշիսը: Ի դեպ, Լիտվա-Հայաստան բարեկամական […]

Ամեն առավոտ, նախքան տնից դուրս գալը ասա

Ամեն առավոտ, նախքան տնից դուրս գալը ասա հետևյալը. «Երկնային Հայր, շնորհակալ եմ, որ ինձ հետ է Քո բարեհաճությունը: Քո բարեհաճությունն իմ առջև հնարավորությունների դռներ է բացում: Քո բարեհաճությունը հաջողություն է բերում իմ կյանք: Քո բարեհաճությունը մարդկանց դրդում է օգնել ինձ»: Հետո շարունակիր ճանապարհդ` ակնկալելով միայն լավը, սպասելով, որ ուրիշների համար փակ դռները կբացվեն Քո առջև […]

Սյուրպրիզներ կլինե՞ն

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հերցերին, նշեց՝ բնականաբար, պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում առանցքային դերակատարում են ունենալու. նրանք կլինեն կուսակցության ղեկավար կազմում: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ վերջիններս ինչպես հասարակական, քաղաքական կյանքում, այնպես էլ ՀՀԿ-ում լուրջ առաքելություն կունենան: Լրագրողների հարցին՝ աչդյոք նպատակահարմար է,  որ […]

«Ամեն հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է»

Ամեն հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում: Ամեն հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում, քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով ոչ մի հուշարձան […]

Միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ նիստը վարել  է նախագահ Սարգսյանը: ‹‹Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: Վաղը տեղի ունենալիք համագումարի առացքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև  կուսակցության շինարարական աշխատանքներին,  թերությունների շտկման գործընթացին, […]

Մանկահասակ երեխաները սոված են քնում. Ռոզայի արցունքներն ու խնդրանքը/ֆոտո/

22 ամյա Ռոզա Ադամյանը երկու մանկահասակ երեխաների, ամուսնու և սկեսրոջ հետ ապրում է կիսախարխուլ տնակում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոզան անկեղծացավ.«Ես ոչ ոք չունեմ: Ծնողներս մահացած են: Ամուսինս շատ վատառողջ է: Գլուխը շարունակ պտտվում է ու չի կարողանում աշխատի: Երեխաներիցս մեծը՝ 2 տարեկան 3 ամսական է, իսկ մյուսը մեկ տարեկան: Փոքրը դեռ կուրծք է ուտում […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց  տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է»

«Ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը…» Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով: «Ես իմ անուշը», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված