08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող բարձրակարգ լամպերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 26-ին ընդունեց «Philips Lighting» («Ֆիլիպս Լայթինգ») ընկերության Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Զախարկինին, ընկերության բիզնես զարգացման գծով տարածաշրջանային մենեջեր Ալեքսանդր Տրյասունովին և ՀՀ-ում «Philips Lighting» ընկերության պաշտոնական ներմուծող «Կոնսել» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը կարևորեց  «Philips Lighting» ընկերության հետ ունեցած […]

Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները: Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում  հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ […]

«Եթե կոնսուս լինի, մենք դեմ չենք ընտրությունների օրը փոխելուն»

Այսօր ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ այս օրերի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կողմից դիտարկումներ են ներկայացվել՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան պատերազմի առաջին տարելիցը: «Իրավաբանները նշում են՝ օրենքը չի հակասում, որ այդ օրը լինեն  ընտրութւուննեը: այդուհանդերձ, մենք պատրաստ ենք քննարկել […]

«ՀՀԿ-ական լինելը նախ և առաջ պատասխանատվություն է, այլ ոչ թե արտոնություն» (տեսանյութ)

Քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝  նրանք, ովքեր պնդում են՝  Ծառուկյանը կեղծ ըննդիմություն է ղեկավարում, կամ այն ՀՀԿ-ի պրոյեկտն է, չարաչար սխալվում են: «Ես ինչ ասում եմ,  նախագահի ելույթիսց եմ ասում: ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին խոսելով՝  ասեմ՝ դա անհեթեթություն է: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է: Ոմանք, […]

Շքեղ հարսանեկան զգեստներ, որոնք նորաձեւ են այս տարի /ֆոտոշարք/

Յուրաքանչյուր աղջիկ երազում է իդեալական հարսանեկան զգեստի մասին։ Եւ դիզայներներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի այդ երազանքներն իրականություն դարձնեն։ Ահա հարսանեկան զգեստներ, որոնք անսահման շքեղ են եւ նորաձեւ են այս տարի։  

ՀՀԿ-ի ցուցակը դեռ որոշված չէ

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը որոշված չէ, քննարկումները շարունակվում են, փետրվարի 6-16-ը օրենքը կներկայացնի ցուցակը ԿԸՀ, իսկ դրանից առաջ կներկայացնենք ձեր ու հանրության դատին: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի մշտական բնակության վայրի հետ կապված փաստաթղթին, որի առկայության դեպքում նա […]

Կադրային փոփոխություններ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ. Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի  պաշտոնից: Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել […]

ՀՀԿ-ն կունենա ավագանիների խորհուրդ, որը կղեկավարի Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

ՀՀԿ-ի խորհրդի նիստն ընտրել է նոր խորհուրդ, որ ունի 35 նոր ներկայացուցիչ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ նիստում ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալներ, առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, մյուս տեղակալներն են Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը: Նա հայտնեց, որ […]

Մահվան ելքով պատահար Նորաշենում

Հունվարի 25-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորաշեն գյուղի արագաչափի մոտ ընկած մարդ կա, հնարավոր է՝ վրաերթի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 19-րդ կ/մ-ին, Նորաշեն գյուղի միջնամասում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի […]

«ՀՀԿ-ն չի տրոհվում»

«ՀՀԿ-ն չի տրոհվում  և  ընտրություններին գնում է ավելի ամուր,  կուռ շարքերով», – ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՀԿ- Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու որոշմանը: Սահակյանը շեշտեց՝ ՀՀԿ-ականները համախմբած են կուսակցության նախագահի շուրջ: Լրագրողները  Հովհաննես Սահակյանին հարց ուղղեցին նաև  Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու լուրերի մասին: Սահակյանն ասաց՝ այդպիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված