11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նվազագույն շեմը հաղթելու համար սուր պայքար կլինի․ քաղաքագետ

Ապրիլին կայանալիք ընտրություններին քաղաքական ուժերի հնարավորությունները արդեն որոշակիորեն հայտնի են։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա կարծիք է հայտնել, հաղթանակի գլխավոր հավակնորդը ՀՀԿ-ն է, որը տրամադրված է խորհրդարանում 54 տոկոս ձայն ստանալու:

«Եթե որեւէ անկանխատեսելի բան տեղի չունենա,  չեմ կարծում, որ այլ քաղաքական ուժ կարող է հանրապետականներին շրջանցել»,-  ասել է քաղաքագետը։

Մյուս լուրջ հնարավորություն ունեցող քաղաքական ուժը, ըստ Իսկանդարյանի, «Ծառուկյան» դաշինքն է, որը նույնպես կարող է շատ ձայներ հավաքել։

Բանախոսը կարծիք է հայտնել, որ մյուս քաղաքական ուժերի միջև սուր պայքար է գնալու նվազագույն շեմը հաղթահարելու համար: «Եթե մաթեմատիկորեն դիտարկենք, ընդամենը 3-4 կուսակցություն կամ դաշինք կարող է հայտնվել խորհրդարանում, այլ ուժեր ուղղակի տեղ չեն ունենա խորհրդարանում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ