Ռուս ժողովուրդը մեր բարեկամն է, բայց ոչ ռուսական իշխանությունը. Գագիկ Մելքոնյան
Ռուսական կառույցներից դուրս գալու համար ժամանակ է պետք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ Վրաստանը ռուսական կապանքներից ազատվեց՝ կորցնելով երկու ինքնավար պետություն. «Տեսանք՝ ՌԴ-ն նույնությամբ, ինչպես Աբխազիան ու Օսեթիան վերցրեց, նույնը արեց Արցախում։ Մենք ՌԴ-ի վրա հույս դնելով՝ տեսանք, որ Արցախում նրանք միայն դիտորդ էին։ […]





































