Փոխանակ հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին, մենք ենք տրվում մանիպուլյացիային՝ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կոչ է անում չթիրախավորել Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանված Էլեն Առստամյանին։ «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը, 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, […]