Որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները: […]





































