23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խելքի աշեցեք… Հայաստանում թեւածում է անամոթության ու բարոյազրկման ուրվականը։ Քաոսը, անամոթությունն ու ստախոսությունը մթագնել են շատերի ուղեղները։ Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար։ 2018-ին ատելության քարոզով իշխանության եկածներն ու հայհոյանքներ տարածողներն այսօր ֆեյսբուքյան գրառումների համար մարդ բռնել են տալիս։ Հերոս […]

«Անռևանշ» իշխանափոխություն՝ հանուն ռևանշի

PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 12-րդ) Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին: Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ […]

Գիշերները չեմ քնում, ՄԱՅՐԻԿ, կորցրել եմ քունս

Երբ երեխա էի, ամեն գիշեր քնում էի ՄՈՐՍ կողքին և երազանքներս պատմում նրան: Օրինակ, երազում էի, որ նա ինձ խաղալիք գնի; «Կգնեմ, բայց մեկ ​​պայմանով, որ դու հիմա քնես»,- ասում էր ՄԱՅՐՍ։ Կամ ուզում էի գնալ աշխարհի ամենամեծ զվարճանքների այգին; «Կտանեմ, բայց մեկ պայմանով, եթե հիմա քնես»: Մի գիշեր հարցրեցի ՄՈՐՍ. «Եթե մեծանամ, կկարողանա՞մ հասնել […]

Ինչ է կատարվում տարադրամի շուկայում

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի․ Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 398 դրամ նվազագույն և 403 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 408 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 409 դրամ նվազագույն և 429 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 433 դրամ նվազագույն և 445 դրամ առավելագույն […]

Տեղյակ չեն ռուսական հրավերներից

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան – Ալիև -Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը: Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։ […]

Ամենօրյա պարզ աղոթք

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Եղանակը առաջիկայում

Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ: Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության […]

Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար. գեներալ-մայոր

Պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սպասվում էր, որ զինված ուժերում օր-օրի դրական փոփոխություններ կլինեն՝ կադրերի որակի ու քանակի, սպառազինության ավելացման առումով, բայց տեղի ունեցավ հակառակը։ «Բարեփոխումը վերաբերում է թե՛ հաստիքացուցակներին, թե՛ անձնակազմին՝ որակի եւ քանակի առումով։ Մեր երկրում հակառակն է՝ փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի