24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կայացրել է վերջին տարիների թերեւս ամենախայտառակ որոշումը

«Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը»,-գրում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Բանկային համակարգում աշխատանքի փորձ ունեցող տնտեսագետը մանրամասնում է՝ զզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային բանկերին տրամադրվելու է 225 մլրդ դրամ (ավելի քան 550 մլն դոլար) Արցախում տրամադրված վարկերը մարելու համար։

«Փաստորեն բանկերի վարկերի մասով Հայաստանն Արցախի երաշխավորն է եղել, բայց անվտանգության և մնացած հարցերով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով։ Ընդ որում, խնդիրը դեռ այն չէ, թե այդ վարկերն ում են տրամադրվել և ինչպես և այդ վարկառուներից քանիսը Արցախի հետ որևէ կապ չունեն, այլ այն, որ բյուջեի 10 տոկոսի չափով ծախս ենթադրող որոշումը կայացվում է որպես չզեկուցվող հարց։

Բա քննարկեիք, ասեիք, թե ինչ կարևոր որոշում է սա մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար։Սրան զուգահեռ, արդեն երեք ամիս է՝ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպասում են, որ «արցախասեր» իշխանությունը լուծի իրենց կացարանի հարցը։ Բայց դե համարում են, որ լուծել են՝ ամսական 40.000 դրամ հատկացնելով»,-նշում է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ