Ես ասել եմ, որ սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. ՊՆ-ը՝ Գորգիսյանին
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հետաքրքիր է, թե ուսանողներն ինչ սկզբունքով են ընդունվելու ռազմարդյունաբերական համալիր: Այս մասին նա հարցրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության» օրենքի վերաբերյալ հանրային լսման ժամանակ: Նախարարը պատասխանեց, որ անձնակազմի ընտրության մասով կարևորվելու են մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն, գիտական գործունեությամբ զբաղվելը մինչև ծրագրին […]





































