03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումները կդադարեն. /Տեսանյութ/

Հայտնի British Petroleum-ը ապստամբների հարձակումներից հետո դադարեցնում է Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումմները: Նավթամթերքի հսկային հետևել են բազմաթիվ ընկերություններ, իրենք ևս դադարեցնելով բեռնափոխադրումները: Ընկերությունը մեղադրում է հութիներին տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար, քանի որ Իրանի կողմից աջակցություն ստացող հութիները թիրախավորում են անցնող նավերը: Նրանք մտածում են, որ նավերը տանում են հերթական օգնությունը իսրայելացիներին: ԱՄՆ-ն, լսելով British Petroleum-ի […]

Ուժեղ ջրհեղեղներ. Քաղաքներում պաշարը սպառվում է /Տեսանյութ/

Ավստրալիայի հյուսիսում արևադարձային Յասպեր ցիկլոնի պատճառով սկսված ուժեղ ջրհեղեղները ծանր հետևանք են ունեցել, քանի որ շատ քաղաքներ մեկուսացել են ջրերում վխտող կոկորդիլոսների քանակի պատճառով, իսկ պաշարներն էլ աստիճանաբար սպառվում են: Նշենք, որ ցիկլոնի պատճառով այնտեղ եկել է այնքան անձրև, ինչքան կգար նորմալ տեղումների պարագայում 1 տարում: Որոշ գետեր վարարել են ռեկորդային աստիճանի, ողողել են տները […]

Համավարակի թեժ պահին COVID-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութեր են դեն նետել

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին, որոնք գնել էին ԵՄ երկրները համավարակի թեժ պահին, ոչնչացվել են, ինչը, ըստ գնահատականների, հարկատուների վրա նստել է 4 մլրդ եվրո։ Եվ սա հաստատ իջեցված գնահատական է, գրել է POLITICO-ն։ Այն ժամանակվանից՝ 2020թ. վերջից, հավանության են արժանացել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը, ԵՄ երկրները միասին գնել են 1,5 մլրդ չափաբաժին […]

Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում շաբաթներ տևած ակտիվ երկրաշարժներից հետո հրաբուխը ժայթքել է: Ավելի վաղ Գրինդավիկի ձկնորսների քաղաքից շուրջ 4.000 հոգու տարհանել են: Հրաբուխը ժայթքել է քաղաքի հյուսիսում տեղական ժամանակով 22:17-ին: Հոկտեմբերի վերջից արդեն մայրաքաղաք Ռեյկյավիկի հարակից շրջաններում պարբերաբար երկրաշարժներ էին տեղի ունենում: Մանրամասները կից տեսանյութում:

Հայաստանի եւ Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն՝ մեկ տարբերությամբ

Nvo.ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ նախկին ռազմական հաղթանակներից հետո ապրում էին ինքնագոհության մեջ միաժամանակ խորն արհամարհանք տածելով թշնամու հանդեպ՝ համարելով նրան թույլ, հիմար և ոչ մի բանի անընդունակ։ Երկու երկրներն էլ չափազանց բարձր էին գնահատում սեփական պատմությունն ու մշակույթը (չնայած հին պատմությունն ի՞նչ կապ ունի […]

Նոր անուն հեռացման ենթակա նախարարների ցանկում. Հրապարակ

Պարզվում է ՝ իշխանության սորոսական փայատերերի թիրախում միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չէ, եթե նրա դեմ արշավանքները հրապարակային դրսեւորումներ ունեն, ապա Վահան Քերոբյանի դեմ էլ ստվերային են պայքարում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի էկոնոմիկայի նախարարին։ Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն եւ կարծում են, որ դրա պատճառով է, որ Քերոբյանը շրջանցում է արեւմտյան պատժամիջոցների […]

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին Ազգային ժողովը զրկել է հավատարմագրումից. ՔՊ խմբակցության քարտուղարին դուր չի եկել նրա հարցը /Տեսանյութ/

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ ընթացքում ՔՊ-ականները ակնհայտ ագրեսիվ վարք էին ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ. ողջ թիմով հարձակվել էին Հայկուհի Հարությունյանի վրա, քանի որ նա պաշտոնավարման ընթացքում վարույթներ էր հարուցել իշխանության ներկայացուցիչների՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների առիթով։ ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը և […]

Տեղումներ չեն լինի.

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի