11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն: Փոփոխություններ են սպասվում. Փաստ

2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: […]

Կիեւյան կամրջի երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- տեղեկացնում են քաղաքապետարանից։

Երջանիկ են, որովհետեւ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին շատ ավելի վատ վիճակում է. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից […]

Երբ Փաշինյանը հեռացել էր դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ: Ակնհայտ տարբերություն խորհրդարանական 2 ուժերի մարտավարությունում. Հրապարակ

Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։ Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, […]

Ուշագրավ բացահայտումներ ու գնահատականներ են սպասվում: Ինչ սցենար կառաջարկի Արշակ Կարապետյանը. Փաստ

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին: Ծրագրում մանրամասն ներկայացվելու են Կարապետյանի և իր համակիրների մոտեցումները ՀՀ առաջ ծառացած կարևորագույն տարբեր հարցերում։ Թե կոնկրետ ինչ […]

Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. Փաստ

Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։ Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա […]

Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։«150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։

Բյուջեի մահախոսականը. Հրապարակ

Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։ Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն […]

Պատրաստեք անձրեւանոցները

Առավոտյան օդի ջերմաստիճանը կբարձրանա +9…+10°C, ջերմաստիճանի, քամու արագության եւ խոնավության հարաբերակցությունը ` մի փոքր ցուրտ է, անձրեւ է սպասվում, կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ +11…+13°C, ջերմաստիճանի, քամու արագության եւ խոնավության հարաբերակցությունը ` մի փոքր ցուրտ է, որոշ տեղերում կլինի մի փոքր անձրեւ, երեկոյան օդի ջերմաստիճանը կիջնի +7…+11°C:

Ինչպես վերահսկել ախորժակը

Շատերը սովոր են Նոր տարվա գիշերը տոնական սեղանը լցնել ամենանրբահամ և կալորիական ճաշատեսակներով: Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է չհավաքել ավելորդ կիլոգրամներ ամանորյա տոնակատարությանը: Պետք է բաց չթողնել նախաճաշը և ճաշը «Չեմ ուզում փակել ախորժակս ամանորյա սեղանից առաջ». սա ամենից հաճախ հնչող պատճառն է, ինչի համար բաց ենք թողնում նախաճաշը կամ ճաշը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի