07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։ Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական եւ ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա […]

Պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է Միրզոյանին եւ Բայրամովին: Վաշինգտոնը դեռ հույս ունի

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքու կատարած այցին։ «Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- […]

Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա կանգ չի առնի. Բայդեն /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսի հանրապետականներին՝ Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնության մասին: Օգնության մասին նշված է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար […]

Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր

Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ Տնտեսական 12,6 տոկոս բարձր […]

Ինչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին․ հատված ցուցմունքից. Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով […]

Ինչու է ՔՊ-ն ագրեսիվ. Ժողովուրդ

Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական… մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ […]

Ցրեք վախը: Դեկտեմբերի 7-ի եղանակային կանխատեսումները. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ […]

Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում «բնական աղետը» դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ. դեկտեմբերի 7 /Տեսանյութ/

35 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում «բնական աղետը» դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 հազար ընտանիք մնաց անօթևան: Այսօր 1988թ-ի. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի