24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արսեն Թորոսյանն արդեն պաշտոն է խոստանում. Հրապարակ

Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ […]

Փոխվարչապետը սեր ունի ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկների» հետ. Հրապարակ

Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երևում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։ Թաղապետի տեղակալը նաև Սամվել Ալեքսանյանի սանիկն […]

Ես ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի Էդոն կգնա ԱԺ. Հրապարակ

Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք։ «Ո՛չ»։ […]

Ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել: Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին: […]

Ո՞րն է իրականությունը՝ լավատեսությունն ու ուրախությունը, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան. Նիկոլ Փաշինյան

Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան եւ ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի․ գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․ «Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում: Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով:)»

Չափազանց շատ գիրությունը վնասակար է ուղեղի և սրտի աշխատանքի համար

Հետազոտողները հայտնում են, որ չափազանց շատ գիրությունը վնասակար է ֆիզիկական առողջության և ուղեղի աշխատանքի համար։ Daily Mail-ը հաղորդում է, որ 5 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 60-70 տարեկան 250 մարդ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ում քաշը նորմայից բարձր է, նրանք ավելի վատ են հանձնում մտավոր ունակությունները ստուգող թեստերը, քան մյուսները: Գիտնականներն ասում […]

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Էջմիածնում ՀՀԿ-ին հրաժարվել են գովազդային վահանակ տրամադրել քարոզչություն իրականացնելու համար, իսկ պետական մարմիններն անգործություն են դրսևորում: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես […]

Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը

Նույնիսկ Աշոտյանի հանդեպ ունեցած խորը հակակրանքի պարագայում պիտի խոստովանեմ, որ երեկվա դեբատում Աշոտյանը կրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին՝ թե՛ բովանդակային, թե՛ մանյովրային առումով: ՔՊ-ն ներսից իմացողները գիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Արտաքին գործերի դե ֆակտո նախարարն ա, ու բոլոր հարցերը նախարարությունում կարգավորվում ա Ռուբինյանի միջոցով՝ էդ թվում կապը կառավարության ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Զոհրաբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի