30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք դավաճանում ենք Աստծուն ու մեզ. լռությունն ուրացում է

Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ: Լռող, չվկայող քրիստոնեությունը նահանջող քրիստոնեություն է, ինքնամարող հավատք։ Այս դեպքում լռությունն ուրացություն է։ Այժմ վախենում են անգամ սեփական զավակին պատմել Աստծո, արարչության, Քրիստոսով փրկության մասին։ Հիմա հաճախ դպրոցում, համալսարանում, մամուլի էջերում ոչ թե փառաբանվում, այլ հեգնվում, ծաղրվում է հենց քրիստոնեական […]

Շարմազանովի հետ բացառապես կարող է բանավիճել ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը. Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ պատգամավորի թեկնածու Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու առաջարկին: «Այսօր Ալեն Սիմոնյանը նորից բարձրացրել է Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու թեման: Ուզում եմ քաղաքականության մեջ այս անփորձ երիտասարդին ասել, որ իր և Շարմազանովի քաղաքական կշիռները տարբեր են, և Շարմազանովի հետ բացառապես կարող է բանավիճել ձեր քաղաքական […]

Սամվել Ալեքսանյանը տարածքներ է վարձում Նիկոլի աներձագի համար

Ուրեմն Մալաթիա վարչական շրջանում Սամվել Ալեքսանյանը մեծ թափով տարածքներ է վարձում իմ քայլը դաշինքի թեկնածուների ու հատկապես Հրաչ Հակոբյանի համար: Սա, իհարկե, զարմանալի չէ, գոնե իմ համար, բայց հասկանում եք չէ Ալեքսանյանը նախկին իշխանության ամենաօդիոզներից էր ու հենց նրա անվան վրա էին Նիկոլենք կառուցում հիմնական դեղին հակաքարոզը: Այ սենց բան ա իշխանությունը, երբ քանդում ես […]

Երբեք ուշ չէ կյանքը փոխել, բայց ինչից սկսել

Երբեք ուշ չէ կյանքը փոխել, բայց ինչից սկսել: Մեզ վճռականություն է պակասում ու ահա, թե ինչ տեսակի: Երբ Ռուս եկեղեցու հայրերից Սերաֆիմ Սարովսկուն հարցրին, թե ինչու՞ է հոգևոր կյանքը սառում, ինչու՞ մեր կյանքում լուրջ փոփոխություն ու աճ չի ստացվում, նա պատասխանեց շատ պարզ բառերով: Նա ասաց, որովհետև մենք վճռականություն չունենք: Եթե մենք նայենք մեր կյանքին, […]

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված […]

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների հիշատակը

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների արժանապատիվ և խնկելի հիշատակը: Շնորհավորում եմ Թադեոս և Բարդուղիմեոս անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Մաղթում եմ, որ դուք էլ ձեր կյանքում և կյանքով Քրիստոսի լույսը առաքողներ լինեք ամենուր և ամեն օր: Ամեն ոք, որ եկեղեցի է մտնում, Սուրբ Խորանին Աստվածամոր պատկերը […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։  Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։        

Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։ Նա բեմահարթակի վրա կանգնած, միկրոֆոնը բռնած խոսում էր ընտրությունների ժամանակ քաղաքացու ինքնուրույն որոշման կարևորության մասին, և հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ (ցույց տվեց՝ անկանոն շարժումներ), չզարմանաք»։ Քիչ անց Փաշինյանը կրկին զգաց […]

Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով: […]

Այս ընտրություններին արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից. Նիկոլ Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է հաջորդ տարի ջրամաբար կառուցել Մեղրիի մոտ։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց ՀՀ-ի տնտեսական զարգացման իր տեսլականը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց, այսինքն՝ նախկին տնտեսական աճերը կառուցված էին հանքարդյունաբերության՝ ընդերքը քանդելու և արտահանելու, խաղադրույքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված