Օրվա խորհուրդը
Մենք ծնվում ենք ապրելու համար, և ոչ թե՝ մեռնելու: Բայց Քրիստոս ծնվեց խաչի վրա մեռնելու համար, Իր մահվամբ մահը հաղթելու համար, մեր առաջ հարության ու կյանքի դուռը բացելու համար:
Մենք ծնվում ենք ապրելու համար, և ոչ թե՝ մեռնելու: Բայց Քրիստոս ծնվեց խաչի վրա մեռնելու համար, Իր մահվամբ մահը հաղթելու համար, մեր առաջ հարության ու կյանքի դուռը բացելու համար:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը: Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը: Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական […]
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները: Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք […]
Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է […]
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ եւ նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են: Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ […]
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը: Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում: NEWS.am-ի […]
«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել: «Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս […]
23 տարի առաջ դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սպանվածի հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները ցույց են կազմակերպելու հունվարի 14-ին, ժ.13.00 կառավարության շենքի մոտ։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։ Հիշեցնենք, այսօր Նարեկ Մալյանը տրամադրել է տեսակադրեր 1996 թվականին տեղի ունեցած դաժան սպանությունից, որի համար մեղադրվում է ցմահ դատապարտված Մհեր […]
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, եւ հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաեւ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է […]
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է […]
























