23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ բողոքի ցույց է տեղի ունենալու հունվարի 14-ին (Տեսանյութ)

23 տարի առաջ դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սպանվածի հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները ցույց են կազմակերպելու հունվարի 14-ին, ժ.13.00 կառավարության շենքի մոտ։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, այսօր Նարեկ Մալյանը տրամադրել է տեսակադրեր 1996 թվականին տեղի ունեցած դաժան սպանությունից, որի համար մեղադրվում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը։

Դեպքը տեղի էր ունեցել 23 տարի առաջ։ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով դատապարտվեցին նրա համակուրսեցիներ Արամ Հարությունյանը՝ 15 տարի, և Մհեր Ենոքյան՝ գնդակահարություն, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Այժմ արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, և այն պետք է ներկայացվի ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։

Սպանվածի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ ներման հնարավոր որոշումը վերանայելու համար: Բացի այդ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորն ու մի խումբ բժիշկներ Ենոքյանին ներում շնորհելու դեմ ստորագրահավաք են սկսել։ Ստորագրահավաք է սկսվել նաև Change.org կայքում։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ