Հանցագործությունները բանակում. զինդատախազության թվերը
Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: […]





































