Շատ գեղարվեստական է, մի քիչ էլ՝ պոպուլիստական. Մխիթար Հայրապետյանը՝ Նազենի Ղարիբյանին /տեսանյութ/
Ղազախստանի խորհրդարանը այսօր արագացված կարգով փոփոխություններ է կատարել Սահմանադրության տեքստում: Դրանց համաձայն, այսուհետ երկրի մայրաքաղաք Աստանան կոչվելու է Նուրսուլթան՝ ի պատիվ երեկ հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևի: Մայրաքաղաքի անվանափոխության առաջարկով հանդես էր եկել այսօր Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին՝ կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն է՝ ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող […]
Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 21-ի […]
ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր: Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), […]
Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել: Ռազմինֆո-ի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ Լրատվամիջոցի հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։ Դատախազության պատասխանի մեջ նշվում է. «Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019- 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի […]
2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կատարված կադրային որոշ նշանակումներ անակնկալի բերեցին ժողովրդին: Օրինակ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնը վստահելն առնվազն տարօրինակ և տարակուսելի էր: Տարբեր տարիների ընթացքում բողոքի ցույցերի, ակցիաների մասնակցած քաղաքացիներին շատ լավ հայտնի է Օսիպյանի իրական կերպարը: Ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի հիմնական գործառույթը եղել է ցույցեր, հանրահավաքներ ցրելը, որոնք հիմնականում […]
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը: «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մի քանի արդի հարցեր», – […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Մասնավորապես նա հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Անդրադառնալով բանակցային նախկին ձևաչափին վերադառնալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
























