22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վտանգավոր հեղափոխական «էքսպերիմենտներ» Արցախում. Փաստ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները:  Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում […]

Մահացածին հարցաքննելու ցուցում: Ի՞նչ է պատահել իրավապահներին. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն […]

Ազատվեց

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումներ է կայացրել։ Վարչապետը պաշտոնից ազատել է  Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանին։ Վերջինս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանին      

Պատգամավորը չի բացառում Երեւանի անվանափոխումը. Հրապարակ

Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ Օրինակ՝ ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով […]

Դրամը կարժեզրկվի. Ժամանակ

Կառավարության և Կենտրոնական բանկի մի­ջև ձեռք բերված պայմանա­վորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգե­բանական շեմը:  Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզր­կումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտ­վել կառավարությունը՝ մե­ծացնելով բյուջետային մուտ­քերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս […]

Վարորդներն ահազանգում են. 1 կգ հեղուկ գազը թանկացավ 40 տոկոսով. Ժողովուրդ

Օրաթերթը րեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա­մար  նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ […]

«Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով», հանգիստ նստեք տեղներդ»․ Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժո­ղովի իշխող «Իմ քայլը» խմբակցու­թյան որոշ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների միջև հարաբերությունները: Կոնֆլիկ­տի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկա­վար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականու­թյունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազա­տելու փաստն է: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ գիտության, կրթության, […]

Անթույլատրելի է Հայաստանի ու Արցախի հետ խոսել ուժի դիրքերից ու հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. Դավիթ Տոնոյան

Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վերաբերյալ որոշումները կատարվում են համապատասխան գնի, որակի ու այն հնարավորությամբ, եթե չկան որևիցե սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից», – ասել է Տոնոյանը։ ՀՀ պաշտպանութան նախարարն ընդգծել է՝ ինքը երբևիցե չի լսել, որ ԱՄՆ-ի կողմից լինեն […]

Ձեզ նորմալ պահեիք՝ ձեզանից պրծնելու համար իրանց չընտրեինք…հետաքրքիր զրույց՝ օդանավակայանում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Օդանավակայանում տղամարդկանց մի խումբ, քննարկելով իմ «հայտնությունը» չվերթին, զրույցի առիթ ստեղծեց։ – Պարոն Աշոտյան, դե մեղավոր եք էլի… – Ինչո՞ւմ, – կանխատեսելով նման դեպքերում «ստանդարտ» խոսակցության ուղղությունը, նախապատրաստվեցի ես։ – Դե վատն էր ձեր իշխանությունը, – ինձ համար կռահելի ձեւաչափով սկսեց խոսակցությունը տարիքով տեսանելիորեն ավելի […]

Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է․ Լևոն Մնացականյան

Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը։ «Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի