12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ Քայլի» պատգամավորների անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին: Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝ Նախագիծը ներկայացվել է […]

«Սա քաղաքական «սամազվանեցություն» է».Էդուարդ Շարմազանով

Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   «Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, […]

ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավար Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Թալինում կայացած Ամառային ակադեմիայի աշխատանքներին

Հունիսի 21-23-ը ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավար Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Թալինում կայացած Ամառային ակադեմիայի աշխատանքներին։ Շուրջ 30 երկրների կին քաղաքական գործիչները քննարկել եվ արձանագրել են ԵԺԿ կանանց խորհրդի 2019-2024թթ ծրագրային դրույթները և տարբեր մարտահրավերներին դիմակայելու նպատակով կանանց ներուժը լավագույնս կիրառելու ռազմավարությունը։   ՀՀԿ կանանց խորհուրդը ապագայում ևս շարունակելու է […]

Հունիսի 23-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Չարենցավանում էր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 23-ին Չարենցավանում անցկացվեց մարզական միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին Չարենցավանի և հարակից գյուղերի 8 հավաքական թիմեր, որոնք իրենց ուժերը չափեցին ֆուտբոլ, ձեռքի ուժ և կշռաքարի բարձրացում մարզաձևերում: Մարզիկների թիվն անցնում էր 100-ը: Միջոցառման մասնակից թիմերն ու անհատ մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով, մարզահագուստով և գնդակներով:   

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Հեղինակ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն  է տարածել.  «Հայտարարություն Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»:  

«Անջատվեք իրենից, իր հետ ոչ մի հույս մի կապեք… Նա չի կարող այնտեղից հետ վերադառնալ »

Մի ասեք, մի կարծեք. -Թե մտքերը, որոնք ի սկզբանե են. -Ազդելու են Նիկոլ Փաշինյանի վրա. -Որը սահմանադրական կարգի, նորմերի բազմակի` անհաշիվ խախտումներ է թույլ տվռլ. -Մանավանդ որ, մի մարդու կյանքի համար պատասխանատվության այդ չափը. -Անկրելի է. -Չի հերիքի: -Հ.Գ. -Նրա ներյրլիգվիստիկան, ռեզոնանսները. ամբողջովին հարմաեցված են իռացիոնալ` զարգացումներին. -Որքան իռացիոնալ քայլեր, խելագարության կանխավարկածին մոտ կոմբինացիներ /տերերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի