22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն. Գեւորգ Պետրոսյան

Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն, հետո նոր կարծիք հայտնի մյուսների երգերին կամ գովեստներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռազմիկ Ամյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան առթիվ նվիրված երգին եւ այդ մասին ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անդրադարձին։

«Արայիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի կոչումներ շնորհելու հետ։ Եթե Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել՝ ոչ ոք իրավունք չունի պնդել, որ դա արվել է շահադիտական դրդումներով կամ հաճոյանալու նպատակով։ Լավ է արել, էտ մարդն իր իրավունքը իրականացրել է։ Թող մտածեն այն մարդիկ, որ իրենց մահվանից հետո սկի ոչինչ չի նվիրվելու։ Եվ դա ի՞նչ քննարկելու բան է։ Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը դուրեկան են։ Թող ամեն մեկը նայի հայելու մեջ, տեսնի ինքն ով է, ինչի կարող  է արժանանալ։ Չի կարելի մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը հեգնել եւ ասել՝ ինչո՞ւ այսինչը ձոնեց այսինչին, ինչո՞ւ չձոնեց ինձ կամ մյուսին»,- ասաց պատգամավորը։

Գեւորգ Պետրոսյանն ասաց, եթե Արայիկ Հարությունյանը հայտնվել է «սուպեր նախարարի» պաշտոնում, ապա պետք է իր անելիքներով զբաղվի. «Ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անի, թե ինչու էս ինչն էս ինչ բանն արեց կամ ինքնահիացմամբ նկարվեն, զբարճանան իրենց միկրոմիջավայրում, ամոթ է։ Վերջապես պետք է անցնեն այս ամենից, եւ զբաղվեն իրենց բուն գործով»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ