Երևանը 600 նոր աղբաման ունի
Մայրաքաղաքը 600 նոր աղբաման ունի, այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջև առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակներով»։





































