08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սահմանադրական դատարանի հայտարարությունը

Սահմանադրական դատարանը վերահաստատում է նախկինում արված այն պնդումը, որ դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող փաստաթղթի տվյալները (screenshot) պատկանում են Սահմանադրական դատարանի աշխատակազմի համակարգչին, որը գրանցվել է այն անվամբ, որը ներառված է շրջանառվող նյութում։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ցանկության դեպքում բաց ենք ցանկացած ստուգման համար։ […]

«Հեչ որ չէ, կքցեմ»

«Իսկ նկատե՞լ եք, թե քաղաքական այս խիստ խառնաշփոթ իրավիճակում ինչ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքած Արման Բաբաջանյանի հարաբերություններում։ Ամեն ինչից մեկուսացած, կարծես առանձին տողով ընթացող մրցակցություն, որտեղ կողմերից յուրաքանչյուրը վստահ է, որ կարող է մյուսի հետ բարեկամությունն ի շահ իրեն օգտագործել։ Վարչապետն, իհարկե, ավելի հեռուն գնացող մտքեր ունի։ […]

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը մասամբ հրապարակվել էր օրեր առաջ: Որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Փաշինյանին աջակցող ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը: Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո […]

«Միջանկյալ հաղթանակ». НТВ-ի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը /տեսանյութ/

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը։ Ներկայացված տեսանյութում, մասնավորապես, նշվում է, որ կալանքի տակ գտնվող Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:  

Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից. Արա Վարդանյան

Երկար մտածում էի, արժի՞ բացատրել երեկվա բոլոր հանդիպումների կործանարար իմաստը։ Հետո հասկացա, որ ոչ չարժի՝ անիմաստ է։ Ցավոք, մեր ազգը չի սովորել դասեր քաղել պատմությունից։ Մենք շարունակում ենք սխալը սխալի հետևից անել։ Եվ որոշ ժամանակ անց ազգովի տալու ենք գլխներիս։ Հարցը իշխանությունը չէ, այլ իրեն սատարողները։ Դուք սատարում եք մեկին, ով խոսք է տալի պատժել […]

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից: Մինչև կալանավորումը ևս Խաչատրյանը հետազոտություն էր անցել բժշկական կենտրոնում։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի