07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրում ակտիվացած խառնակչությունից՝ երբեք չենք մանրանալու անձնական հաշիվները մաքրելու գայթակղությունից. Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ պատիվ և հանձնարարություն ունեմ շնորհավորել բոլորիդ Անկախության օրվա կապակցությամբ Արցախի հերոս, Զորավար, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից՝ ցանկանում եմ քաջ առողջություն, երջանկություն, հաջողությաններ անձնական կյանքում և բեղմնավոր աշխատանք հանուն Հայրենիքի։ Պինդ եղեք ու մի վարկյան անգամ չկասկածեք՝ անկախ առողջական վիճակից, երկրում ակտիվացած խառնակչությունից՝ երբեք չենք մանրանալու անձնական […]

«Վտանգավոր լռություն». Արսեն Խառատյանը փակագծեր է բացում

«Վերջին ավելի քան 10 օրերի ընթացքում Սորոսին կապված «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի դիմաց Նարեկ Մալյանի եւՎԵՏՕ շարժման նախաձեռնությամբ իրականացված հրապարակային ակցիան տվեց իր արդյունքը»,-այս մասին նշում է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը եւ մանրամասնում. «Արձագանքելով հիշյալ ակցիային՝ հիմնադրամի կառկառուն ներկայացուցիչներից Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Իր ոճով «Բաց հասարակություն հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի կողմից […]

Հանրապետականները ուխտագնացության են մեկնել Արդվի: Լրագրողները հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Այս մասին հայտնում են Երրորդ նախագահի գրասենյակից: Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների […]

Դիակը պահեք … Հացի փորձություն

Ներկայացնում ենք մի հատված Վազգեն Սարգսյանի Հացի փորձություն ժողովածուից:  Ոչ այնքան հեռավոր 1918 թվականին, երբ շնից շատ ինքնակոչ աղաներ դեռ չկային, այս գյուղում ﬔն-ﬕ աղա կար` Լեւոն աղեն։ Հարուստ մարդիկ, ճիշտ է էլի կային, Լեւոն աղուց հարուստներն էլ կային, բայց որպես աղա հարգվում էր ﬕայն Լեւոնը։ Աղա էր Լեւոնը` հոգով-սրտով, իր թասիբ-նամուսով, տո՜, իր նիստուկացով, […]

Պետական կառավարման համակարգն ամբողջությամբ խեղաթյուրվել է թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ. Past.am

Հրաժարականների և պաշտոնանկությունների գործընթացը նորմալ կդիտվեր այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենար կայուն կառավարման համակարգ: Այս կարծիքին է հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը, որն այս առումով մի քանի գործոններ է առանձնացնում: «Հիմա մեզ մոտ անորոշությունների բարձր մակարդակ կա, ու իշխող ուժը որոշումների կայացման ամբողջ գործընթացը կենտրոնացրել է մեկ ձեռքում: Բացի այդ, իրենց տեսակետից տարբերվող այլ […]

Վարչապետի տիկնոջ նոր ոճը անկախության օրվա առթիվ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է անկախության օրվա առթիվ՝․ «Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին: Այսօր, 28 տարի անց, մենք […]

Արարատ Միրզոյանը հայտնել է «Փաշինյանի գեներալներ» Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկության պատճառը

Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս և ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետևել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում, իսկ դրանք են ինքնիշխանությունը և ինքնորոշումը: Ինչո՞ւ, որովհետև 28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք մեր քվեարկությամբ որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում […]

Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել վայելելու անկախության բերկրանքը. Արցախի հերոս

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։ Հանուն Արցախի համազգային շարժման մասնակիցների եւ անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախության 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Այո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն: 1918 թվականին հռչակեցինք մեր դարերով երազանք դարձած Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1991 թվականին, ԽՍՀՄ կազմից […]

Վերջին տարիների ամենախայտառակ երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին. Վահրամ Սահակյան

Վերջին տարիների ամենախայտառակ, բայց ամենատեղին երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին։ Դա սպասելի էր, դա արդարացված էր, որովհետեւ բոլոր վայրերում եւ իրադրություններում վախկոտ ու տմարդի, 10 հոգով մեկ հոգու վրա հարձակվող (մանավանդ՝ բանակում), խփող-փախնող, լիովին պատվազուրկ ու ծախու ամբոխի ներկայացուցիչների համար էդ «Դուխով» գլխարկները իսկը տեղին էին։ Ի՞նչ կա զարմանալու. բոլոր ազգերն էլ գիտեն, որ սրանք […]

Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է։ Հաղթանակների ու պարտությունների,ձեռքբերումների և ձախողումների,միասնության ու բաժանարար գծեր սահմանելու  28 տարիներ։ Այսօր,առավել քան երբևե,անհրաժեշտ է գիտակցումը,որ անկախությունը նվաճվել է պայքարի ու պատերազմի գնով։ Հետևաբար պետք է փայփայել անկախությունը,որպեսզի որևէ մեկը չհամարձակվի մեզ հորդորել հրաժարվելու ազգային ու պատմական կարծրատիպերից։ Խոնարհումս բոլոր կենդանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի