27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատասխան առ հակաճառողսն կամ վասն «Պապ թագաւորին»

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ Սերոբ քահանա Ազարյանը նշում է. 

Պատասխան առ հակաճառողսն կամ վասն «Պապ թագաւորին» (նախկին գրութեան մասին)։

Հեգնանք չէ նախկին գրութիւնս։ Ի՞նչ հեգնանք, հարցումս շատ լուրջ է եւ դրա պատասխան պէտք է տայ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը որ Հայաստանի՝ եւ ոչ թէ Ադրբէջանի Հանրապետութեան ղեկավարն է։

Թուրքիան ընդունե՞լ է Ցեղասպանութիւնը, պատրա՞ստ է ամբողջ սփիւռքահայութեան հատուցանել դրամով, հողերով եւ տարածքային զիջումներով..։ Ո՞չ..։ Ուրեմն Ադրբեջանն էլ նոյնն է եւ չունի ոչ մի զիջում։ Իսկ եթէ Թուրքիան պէտք է ընդունի Ցեղասպանութիւնը եւ հատուցանի, ուրեմն Ադրբեջանը նոյնպէս պէտք է ընդունի Արցախի անկախութիւնը եւ հատուցի այսքան տարուան շրջափակումն ու պատերազմի հետեւանքների մեր կրած կորուստները։ Ադրբեջանը պատրաստ է Երեւանը գրաւել, իսկ մենք խօսում ենք իրենց համար ընդունելի ինչ որ բանի՞ մասին։ Հազար (1000) տարին չբաւե՞ց որ թուրքին ճանաչէք…։

Գալով թալանի պատմութեան, եւ փտախտի (կոռուպցիա) դէմ այսպէս ասած քողարկուած յայտարարուած «պատերազմ»ին։ Այո ես շատ ուրախ պիտի լինէի որ թալանուած գումարները այս եւ այն անձերից մտնէին պետական բիւտջէ եւ ժողովուրդին ուղղուած գրուած տող առ տող ասուէր թէ ո՞ր մարդուց որքա՞ն գումար է յետ գրաւուել, եւ այդ գումարներից ՈՐՔԱ՞ՆՆ Է ՄՏԵԼ պետ բիւտջէ, փոխանակ թռուցիկ ակնարկներ եւ յայտարարութիւններ գրելու։

Բայց միւս կողմից դուք ինքներդ հարց պէտք է տաք թէ ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը կատաղած կարմիր երկաթ կտրած ընկել է Ռ. Քոչարեանի եւ Ս. Սարգսեանի ժամանակ թալանուած գումարների, սպանութիւնների, օրինախախտումների ետեւից եւ երկիրը ուզում է յետ դարձ անի դէպի 1998, բայց միւս կողմից ձայն ծպտուն չի հանում Լ. Տէր Պետրոսեանի ժամանակ 1991-ից մինչեւ 1998 կատարուած ահռելի թալանի, սպանութիւնների, օրինախախտումների ետեւից։ Ի՞նչ է Լեւոնի ժամանակ այդ եօթ տարիները հրեշտակապետութի՞ւն էր տիրում Հայաստանում, թէ Լեւոն «բաբան» այդպէս է հրահանգել Նիկոլ «բալային», որովհետեւ երկուսն էլ մատ եւ հրահրիչ դեր ունէին Մարտի 1, 2008-ի սպանութիւնների ժամանակ…։

Այս օրինական երկուութեան մասին որեւէ կարծիք ինչո՞ւ չի ուզում յայտնել «Քայլ արա, ձեռքդ վերեւ.. բռունցք արա դուխով»-չիկների բանակի որեւէ ներկայացուցիչ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինեանը միայն ձեր՝ սպիտակների վարչապետն է։ Չէ՞ որ մենք բոլորս, միւսներս «սեւ» ենք, «հակա» ենք (չնայած որ հենց ինքն է առաջին հակասահմանադրական դէմքը), ծնկի պէտք է բերուենք, պատերին պէտք է ծեփուենք, ասֆալտին պէտք է փռուենք, առանց որեւէ հիմքերի տարիներով բանտ պէտք է դրուեն մարդիկ որոնք ըստ օրէնքի ԱՆՄԵՂ ԵՆ, ՄԻՆՉԵՒ ՈՐ ՓԱՍՏՈՒԻ ՆՐԱՆՑ ՄԵՂԱՒՈՐ ԼԻՆԵԼԸ (Innocent, until proven guilty)…

Ինչու ԱԱԾ ղեկավարը դուրս դրուեց եւ կատարեալ «սպիտակ հերոսը» սեւացուեց, այն պատճառով որ դուխապետին ասեց «ՍՏՈՊ, Կա՛նգ առ, սահմանադրութի՛ւնը յարգի, դու դրանից վեր չե՛ս»։ Ինչո՞ւ նորաթուխ եւ իշխանութեան սիրեցեալ ՍԴ դատաւորը 10 նիստերի չի մասնակցում եւ վեթթինգի (մոռացուած բառ) չի ենթարկւում, իսկ միւս կողմից ամէն բան առւում է պետութեան անկախ մարմին Դատական իշխանութիւնը ամէն գնով իրեն ենթարկելու, ինչու՞ սպաննել տուեցին Հայկ Յարութիւնեանին, ինչո՞ւ են հալածում եկեղեցին եւ վեհափառը…

Ինչո՞ւ է այլասերուած ԼԳԲՏ քարոզը, Սորոսի ազգաքանդ եւ կրօնական աղանդների աշխոյժ գործունէութիւնը շատացել Հայաստանում, ինչո՞ւ Արցախի զօրավարների դէմ ամէն տեսակ թուք ու մուր նետւում եւ փորձ է կատարւում նրանց պաշտօններից հանել։ Ինչո՞ւ մի ամիս առաջ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ երկու օր առաջ «լուծումը պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբէջանի համար» որն ենթադրում է հողային զիջում, եւ դա Հայ ժողովուրդի դէմ դաւաճանութիւն է… եւ շատ շատ բաներ..

Քանի թալանի մասին խօսեցիք, ու պատասխան չունէք ու չէք կարող ունենալ թէ Տիկ. Աննան քանի՞ տոկոս է վերցնում հիմնադրամների մուտքերից, նախարարներից եւ նրանց հետեւորդներից քանի՞սն են հարստացել մինչեւ հիմա իր Նիկոլի կամ ԼԵՒՈՆԻ ժամանակ։ Ինչո՞ւ Նիկոլը իրաւունք ունի ասելու «քայլ արա մերժիր Սերժին», փողոցներ փակելու, քաղաքացիական անհնազանդութիւն դրսեւորելու, որը ճիշդ էր ՄԻԱՅՆ ՈՐՈՇ չափով։

Իսկ Իջեւանի, Արցախի, Ջերմուկի, Ամուլսարի, Սփիւռքի իսկ վաղը Երեւանի եւ Հայաստանի հայ ժողովուրդը իրաւունք չունի ասելու «Կա՛նգ առ, մերժիր Նիկոլին», մերժի՛ր Ամուլսարի հանքափորութիւնը, մերժի՛ր ԼԳԲՏին, մերժի՛ր Ստամբուլեան Կոնվենցիային, մերժի՛ր Սորոսի գրասենեակին, մերժի՛ր Վահէ Գրիգորեանին, մերժի՛ր ԲԱՆԱԿԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԻՆ որոնց ղեկավարը ձեր այդքան թանկ գնով յետ բերուած գումարներից 400,000 դոլար ծախսում է միայն մի թռիչքի համար.. Ինչո՞ւ…։

Զի (որովհետեւ) զայդ կամենար խրոխտացեալ «արքայն Պապ», զոր եւ հրամայէր «Սեւք սփռեցարուք ի կուպրս, ծեփեսցուք ի պատս, եւ հատեալ ծամել տացուք զականջս նոցա։» Եւ չորս հարիւր բիւր դոլար ծախիւք ($400,000) սաւառնեալ գայր հասանէր զաշխարհս «Հրեշտակաց» ուր դուխիւ խաղ առնէր, եւ ապա ի մի վայր ժողովեալ, հարկանէր, զայրացեալ գոռայր, սպառնայր առ հոգեւորականսն եթէ ամենեցուն «ի ծունս բերէր»։

Դուխիւ ելանէր ընդ առաջ աղաղակող փախստական զոմբիսն եւ կեղծաւորացն եւ նստէր առ ի հրաւէրս, զի դուխիւ կերիցէ (սիրած գործը), դուխիւ արբցէ, վասն հնամաշ հպարտացեալ քաղաքացիսն «թաւշեայ եւ ոչ բռնի» բանիւք դուխիւ գլուխ կերիցէ, եւ դուխիւ զբօսնուր ի մէջ սելֆիս եւ զհեր կնոջ իւրոյ զանդաստանս ՄԱԿ-այ եւ Նիւ Եորք Թայմզի, չորս բիւր բիւրոց դոլարօք ի հաշիւս ձեր քայլ արած հօտին։ Ու վստահաբար դարձեալ անդրէն փուճ բանիւք լիացուցանէր զորովայնս ձեր հացիւք եւ մսեղինօք…զի փառաւորեսչիք…։

Ու ի վախճանս այսր ամենայնի, խօսէր վասն բանին այդորիկ որ կոչի «կոռուպցիա» (զոր ոչ գոյ է ի Հայաստան)։

Իսկ ձեր հարցերը կը լուծուեն 2050-ին….Այն ժամանակ նրան ԴՈՒԽՈՎ շնորհակալ կը լինէք։ Համբերող եղէք.. ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ