07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այս ամենից ավելի պայծառացած է դուրս գալու եկեղեցին, որովհետև ապաշնորհները չեն դիմանա, իսկ Քրիստոսին նվիրվածները կպայծառանան

«Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի գործողություններին և ուղղափառ հավատքը Քրիստոսի նկատմամբ: BBC-ն մի կողմից, Ստամբուլյան Կոնվենցիան մյուս կողմից: Վարչապետի երեկվա ասուլիսն էլ՝ եկեղեցականներին ծնկի բերելու մասին, լավ բան չէր: Լավ բան չէր Հայ Եկեղեցու նկատմամբ, որը միշտ ամուր զորավիգ է եղել […]

Մեր անասելի տարակուսանքն է նաև առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի ամբարտավանության ֆոնի վրա

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական և արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝ […]

«Մեծ աշխարհի մեր անկյունը». Սիրուշոն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում զբոսանքից լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում նա իր ամուսնու և որդու հետ է: Երգչուհին լուսանկարների տակ մակագրել է. «Մեծ աշխարհի մեր անկյունը»:  

Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու. Միքայել Մինասյանի արձագանքը՝ եկեղեցականներին ծնկի բերելու Փաշինյանի հայտարարությանը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է […]

Արթուր Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկությունը․ Լիլիթ Մակունցը՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության մասին

Ես կարծում եմ, հատկապես այն փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան ՀՀ-ում, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երևույթ լինեն ՀՀ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:  Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանն […]

1998–ի միայն մեկ ստատուս քվո պետք է վերականգնել. Լեւոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը բացի հանրահավաքային դատարկ ելույթներ ունենալուց ու մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ բանի ունակ չէ։ Ինքը այդպես էլ չի հասկացել, թե ինչ կարգավիճակում է հայտնվել։ Դատարկաբանությունն ու ամբոխավարությունն արդեն ամբողջ աշխարհի առաջ են տեղի ունենում՝ Լոս Անջելոսից մինչև […]

Մտահոգիչ ցուցանիշ. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում պակասել են 30 մլրդ դրամով /տեսանյութ/

Սեպտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է ՀՀ կառավարության տնտեսական օրակարգին՝ նշելով, որ 2019թ. առաջին կիսամյակում բավական մտահոգիչ ցուցանիշ է գրանցվել օտարերկրյա ներդրումների մասով:  Մանրամասները՝ տեսանյութում: 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների. հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը։ Տարածված հայտարարությունում նաեւ ասվում է. «Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում […]

Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք հաջորդ քայլը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել […]

Համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները

Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի