07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Էնպես վստահ եք խոսում սպա ծեծող մարզպետների մասին. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Երկար ժամանակ մարզպետների ինստիտուտից մենք բողոքել ենք, ասել ենք, որ մարզպետները վերածվել են ֆեոդալների, նշել, որ նրանց տրվել են բազմաթիվ լծակներ, իսկ գյուղապետներն էլ վերածվել են մարզպետներին ստորադաս մարմինների, իսկ այս ամենը կապիտալիզացվել է ընտրությունների ժամանակ՝ իշխանություններին ձայն բերելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հիմա էլ ունենք նույն ոճի աշխատող մարզպետներ։

«Մենք դեռ ունենք նույն մոդելը և նույն ոճի աշխատող մարզպետներ. մարզպետներ, որոնք միջամտում են ընտրություններին, հայտարարում, որ գյուղապետին են աշխատանքից ազատել, և ծեծում են սպայի»,- ասաց  Գորգիսյանը՝ ընդգծելով, որ շարունակում ենք ունենալ խնդրահարույց մի համակարգ։

Անդրադառնալով Գորգիսյանի այս հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ Գորգիսյանը շատ վստահ է խոսում սպա ծեծող մարզպետների մասին, ուստի հույս ունի, որ պատգամավորը կկարողանա նախաքննական մարմնում ու դատարանում իր ցուցմունքներով նպաստել այդպիսի գործերի արդար քննությանը։

«Պարո՛ն Գորգիսյան, էնպես վստահ եք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ ես կարծում եմ, եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենայիք, այդպիսի պնդում չէիք անի»,- նկատեց Միրզոյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ