17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրայր Թոմասյանին հեռացնելու Փաշինյանի իդեա ֆիքսը կապված է նաեւ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու որոշման հետ. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի ընդունմանը եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակին:  

Ներդրումները դադարում են, փողը դուրս է գալիս Հայաստանից. Փաստ

Քիչ չէին նրանք, որոնք հավատում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումային բում է սկսվելու, ինվեստիցիաների համար այլևս խոչընդոտներ չեն լինելու, սակայն Փաշինյանն արդեն մեկուկես տարի պաշտոնավարում է, իսկ մենք մինչ օրս ավելի շատ լսում ենք ներդրումների մասին խոսակցություններ, քան դրանք իրականում կան։  Ավելին, օրավուր նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որ պարբերաբար իրականացվող ներդրումները ևս […]

Ինչո՞ւ են Փաշինյանի համար վարձակալել ուկրաինացի գործչի թանկարժեք ինքնաթիռը. 168 Ժամ

Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաև, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։ «Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, […]

Դիմում եմ լիազոր մարմինների ներկայացուցիչներին՝ օգտագործեք նաեւ մեր ռեսուրսները. Աննա Հակոբյան

Նպատակ ունենք մոտ ապագայում ընդգրկված ընտանիքների քանակը հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ ընդհուպ հասնելով Արցախ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել […]

Պուտինը Երեւան այցից հետո զենքով փարատեց Ալիեւին: Ինչ է խոսվել Երեւանում. Ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ռազմատեխնիկական գործակցությունը: Ալիեւը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն 5 միլիարդ դոլարի պայմանագիր, որից 3-ն արդեն իրականացված է: Փաստորեն, Ադրբեջանի նախագահը խոսում է մնացյալ 2 միլիարդ դոլարի շուրջ պայմանավորվածության մասին: Ապրիլյան քառօրյայից […]

«Իմ քայլում» վհուկների որս է սկսվել՝ «դեմ»-ի համար. հայհոյանք են դրել եղել. Հրապարակ

ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։ Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը եւ 2 անվավերները։ Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, […]

Արթուր Վանեցյանին սխալ տեղեկություններ են տվել. նա զայրացած է. 168 Ժամ

Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:  Օրերս նաեւ հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից: […]

Պուտինի հանձնարարականը չուշացավ. 168 Ժամ

Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որեւէ հարց չկար, եւ դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչեւ օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ […]

Արտակարգ դեպք Վանաձորում. «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. 3 զոհ եւ 5 վիրավոր

Լոռու մարզում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի եւ որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի