Հայաստանը շանս ունի՝ ջարդելու համավարակի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է ու բարելավում է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 է, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել», – ասաց վարչապետը։ […]





































