Օրվա կադր
Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին (եթե հանձնաժողով ա, իհարկե), առաջարկում եմ կիրառվող հասկացությունների ծավալը իրականում գոյություն ունեցող փոխհարաբերություններին և իրավահարաբերություններին մոտարկելու նպատակով՝ 1. «Հայաստանի Հանրապետություն» (կարճ՝ «Հայաստան») բառերը փոխարինել՝ «Հայաստանի Հանրապետության անվան աշխատանքային գաղութ» (կարճ՝ «Հայաստանի զոն») բառերով։ 2. «Սահմանադրական կարգ» բառերը փոխարինել «Զոնի դրվածք» բառերով։ Արմեն Մինասյան
Օդում կախված լուրերի համաձայն՝ մեր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք Լոս Անջելեսում փայատիրոջ կարգավիճակով ունեն մարիխուանայի անօրինական բիզնես: Առաջարկում եմ, որ լրագրողական համայնքի լուրջ հատվածը սկսի հետաքննություն այս հարցի վերաբերյալ՝ այդ թվում համագործակցելով Լոս Անջելեսի, Գլենդլի և Բրբանքի մունիցիպալ ոստիկանության հետ։ Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հիշեցնենք, իշխանության գալուց հետո հօգուտ մարիխուաննայի օրինականացման էին հանդես […]
ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԻՆԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ Հիշու՞մ եք՝ ժամանակին հեղափոխական- դեմոկրատ գրող Միք. Նալբանդյանը իր մի աշխատությունը վերնագրել էր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նա համոզված էր, որ բուրժուականացող հասարակության կատարելացման հիմնական ուղիներից մեկը երկրագործության զարգացումն է։ Եվ փաստերով փորձում էր հիշնավորել իր կարծիքը։ Կրկնենք՝ փաս-տե-րով։ Հակառակ կարծիք ունեցողներին չէր անվանում ստախոս կամ հետամնաց։ Սա ավելի […]
Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ AntiFake.am-ին հայտնի է դարձել, թե ինչու է Աննա Հակոբյանը նման որոշում կայացրել։ Մեզ հայտնի է դարձել, որ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված է դրանից ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման և գրառման հետ։ Շուրջ 1 ժամ առաջ […]
Օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 49.9 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է […]
Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։ Թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։ Մասնավորաբար, թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, […]
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։ Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա […]
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ներկայացել է հայկական տարազով: «Գառնիում մեզ հաճելի անակնկալ արեց Մարաշլյան ֆոտոատելյեն։ Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։ Ինչ վատ ավանդական ա՞ որ )))»,- գրել է նա:
Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։ Թերթի տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ […]
























