ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները պատրաստ են իրենց ավագ ընկերների հետ զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարույթյուն է տարածել. «ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հայտարարությունը Մեր հայրենիքն այսօր կրկին վտանգված է` վաղ առավոտից Ադրբեջանը հերթական անգամ նենգաբար Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծել է ագրեսիա` շփման գծի ողջ երկայնքով սկսելով ռազմական լայնամասշտաբ գործողություններ, թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: ՀՀԿ ԳՄ-ն տեղի ունեցածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: […]





































