Ղարաբաղը մորս կանչն է։ #Հաղթելու_ենք
Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում: #Հաղթելու_ենք Գրում է Արթուր Թովմասյանը
Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում: #Հաղթելու_ենք Գրում է Արթուր Թովմասյանը
Պաշտպանության նախարարությունն ահազանգում է` «հենց նո՛ր խփեցին Ստեփանակերտին», վնասվել են ենթակառուցվածքներ, տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ։ ՊԲ հրամանատարի տեղակալը վաղ առավոտից գուժեց` մի օրում էլի 54 զինծառայող է զոհվել։ Թշնամին բառացիորեն գազազած է նախորդ օրերի անհաջողություններից ու մարդկային, ռազմական տեխնիկայի կորուստներից, դարձել է անկանխատեսելի`վիրավոր գազանի պես։ Իսկ «գերագույն հրամանատարը», բան ու գործը թողած, դեռ 2016թ. […]
Մհեր Արմենիան Ստեփանակերտից ընտանիք է տեղափոխում։ «Մենք արդեն դուրս ենք եկել Ստեփանակերից, ամեն ինչ կարգին է»- գրել է Մհերը իր ինստագրամյան էջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները ԵԱՀԿ–ի և Կարմիր Խաչի համակարգմամբ դուրս բերելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ: Համանախագահները կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: […]
Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-նշել է նա:
Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր, Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ […]
Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա… ԱՅՍ ԲԱԶՄԱԴԱՐՅԱՆ ԽՃՃՎԱԾ ՀԱՆԳՈՒՅՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՍՐՈՎ։ Րաֆֆի
























