24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը: Լսվում են պայթյունի ձայներ

Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լսվում են պայթյունի ձայներ: 21:31 – Օդային տագնապ ազդանշանը Ստեփանակերտում անջատվել է:  

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է: Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Պապյան Գարիկ Արմենի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Հակոբյան Հարություն Հակոբի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Յազիչյան Ժուդեքս Երվանդի, ծնվ. 1991թ. Սարգսյան Սարգիս Րաֆֆիի, ծնվ. 1987թ. Պետրոսյան Վարդան Համլետի, ծնվ. 1980թ. Բաբաջանյան Արա Հովհաննեսի, ծնվ. 1988թ. […]

Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին. Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հղել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունըյանը տեսանյութ է հրապարակել՝ մասնավորապես նշելով․    Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։   Այժմ նրանք […]

Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից վիրավորում ստացած Գևորգը հիվանդանոցում է, կա վիրահատության կարիք

Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի խաղաղ ցույցի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կա վիրահատության կարիք: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ մանրամասներ ներկայացնելով Գևորգի քրոջ հետ հեռախոսազրույցից: «Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում […]

Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։ Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեդիա կենտրոնից, որտեղից այն չմեկնաբանեցին, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նշենք, որ անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը։ Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի ու […]

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իրանի հետ սահմանին գտնվող ռուսական սահմանապահ ուղեկալի ուղղությամբ: WarGonzo նախագծին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ուղեկալի տարածքում չորս ական է պայթել: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տեղադրել, որում ասվում էր. «Այսօր […]

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի