11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեկ օրում՝ 20 մահ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 1836-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1836–ով և դարձել 68530։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 մարդ, կատարվել է 357104 թեստավորում, առողջացել են վարակվածներից 49219–ը։ Գրանցվել է մահվան 1121 (+20) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 321 է (+3)։

«Մեդիա պաշտպանը» հետեւել է՝ ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ից 18-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։ BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 ծավալուն հրապարակում։ Լրատվականն անդրադարձել է […]

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված […]

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է»,-հավելել է նա:  

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համար մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր […]

Սերժ Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին։ Նախկին նախագահը ուշագրավ դրվագներ է ներկայացրել․ Հայելի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին։ Երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է պատերազմին և բանակցային գործընթացին։Սերժ Սարգսյանը բացել է որոշակի փակագծեր բանակցային գործընթացի մասին նշելով, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային […]

Ադրբեջանում բունտ է հասունանում։ Սպանված զինվորների դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից․ Փաստ

Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։ Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։ Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի