08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալենը վերջապես հայերեն թարգմանե՞ց Պուտինի ազգանունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Արցախյան վերջին պատերազմի և բանակցային գործընթացի վերաբերյալ արված մեկնաբանությունները բացահայտեցին նաև որոշ իշխանականների ստրկամիտ լինելը… ԱԺ փոխխոսնակ, նիկոլական Ալեն Սիմոնյանն առանց վատ զգալու իր twitter-յան էջում տեղադրել է ՌԴ նախագահի ելույթից մի հատկած, որտեղ վերջինս գտնում է, որ Նիկոլը դավաճան չէ… Նախ, շատ ամոթ է, որ մեր ԱԺ փոխխոսնակը երրորդ […]

Համոզված եմ՝ այս անձը Հայաստանը տանելու է կործանման․ քաղաքագետ

Իշխանամոլ անամոթը   Ես ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարը թուրքին պարտված և թուրքի պայմաններով ղազագիր ստորագրած մեկն է, որին Իլհամը չի նվաստացրել մինչև վերջ միայն Պուտինի խնդրանքով… Ու այդ փաստն ակամայից հաստատեցին նաև ռուսաստանյան լրատվականները, որոնք մանրամասն ներկայացրեցին վարչապետի աթոռին զմռսվածի կողմից ստորագրված կապիտուլյացիայի մանրամասները…   Լավ, սա ու սրան երկրպագողները չեն հասկանում, որ […]

Արա, այ կլինիկական անբարոյական. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արա, այ կլինիկական անբարոյական։ Դու գիտե՞ս, թե ինչքան մարդ է սպասում, որ սահմանները բացվեն ու նրանք գնան երկրից։ Հեռացի’ր, թող մարդկանց մեջ նորից հույս ու հավատ արթնանա սեփական պետության հանդեպ։ Թե ՞Արցախը հայաթափեցիր, հիմա էլ Հայաստա՞նն ես ուզում հայաթափել։ Հեռացիր, #հողատու »:

Արթուր Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ՀՔԾ

Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ, Aysor.am-ին հայտնեց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը։ Փաստաբանի խոսքով՝ Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել ժամը 16։00-ին, Սաղաթելյանը՝ 16։30-ին։ Հիշեցնենք՝ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված։

Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև. Տոնոյանը խոսել է Շոյգուի հետ

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։ Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ և […]

«Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից»

«Ի՞նչու իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձությունների բերումով՝ գրեթե ամեն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դավադրության տեսությունների կոնտեքստում և հատկապես մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցել են Նիկոլի իշխանազավթմանը: Բայց մի էական փաստ կա, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չեմ խուսափի այդ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:   Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է:

Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր

Նիկոլի ցինզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը` բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք. մահացել է 28 մարդ

Նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք: […]

Ռիտա Սարգսյանին հարազատների ցանկությամբ տեղափոխել են արտերկիր․ Անատոլի Գնունի. News.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Սարգսյանին, այս գիշեր ծանր վիճակում, դեղորայքային կոմայի ներքո հարազատների ցանկությամբ տեղափոխել են արտասահման, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի