08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակոբյանը չի ասի, իսկ ես կասեմ` Իսկանդերով Շուշիին են խփել

Հակոբյանը չի ասի, իսկ ես կասեմ` Իսկանդերով Շուշիին են խփել։ Ձեզ թվում ա՝ Իսկանդեռով Շուշի խփելը էշությո՞ւն է։ Դա նրանից է, որ դուք չեք պատկերացնում էս տականքների ստորության աստիճանը: Իսկանդերով խփելու համար սրանք պահանջել էին ռուսներից օդը բացել ու անջատել ՌԷՊ-ը: Հենց օդը բացվեց, ադրբեջանական ԱԹՍ-ը մտավ ու հարվածեց ռուսական ՀՕՊ-ին, որը մինչ այդ լրիվ […]

Ակցիայի մասնակից աղջկան վրաերթի ենթարկող վարորդը ոստիկանությունում է

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր […]

«Հայաստանը կարիք ունի անվտանգային խնդիրները լուծող, արտաքին և ներքին զարգացման օրակարգ իրականացնող, ժողովրդին միավորող և ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ»․ Գարեգին Մելքոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ,  Նիդեռլանդներում ՀՀ նախկին  արտակարգ և լիազոր  դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ այսպես եղավ, ո՞րն է հնարավոր «հետո»-ն Դեռևս նախորդ տարվանից (երբ դեռ չկար նույնիսկ համաճարակը) արդեն իսկ զգալիորեն տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության հիմնական օրակարգը երկրում բարեփոխումները և զարգացումը չէին, ժողովրդին տրված խոստումները կատարելը չէին, այլ հիմնականում ներքաղաքական գործընթացները, ֆինանսական-գույքային վերաբաշխումը, դատական […]

Վարչապետի խոսնակը հերքում է

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Իսկ թե վարչապետի վերաբերյալ նրա հրապարակած փաստերը որքանով են հիմնավոր, բերեմ ընդամենը մեկ օրինակ: Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի […]

Ադրբեջանին անցավ Ակնան ։ Տեղացիները ոչնչացրել են նռան այգիները

Այսօր Ադրբեջանին անցավ Ակնան (Աղդամը), որից ոչ հեռու գտնվում է պատմական Տիգրանակերտի ավերակները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ստորագրված կապիտուլյացիոն ակտը սկսեց իրագործվել։ Ակնեցիները մոտ 40 հա նռան այգիներ են ոչնչացրել, որպեսզի չմնա թշնամուն։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.   «Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի […]

Ի՞նչ գործ ուներ տիկին Աննան բունկեռում և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։ Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ […]

Եւս 23 նահատակի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 23 զինծառայողի անուն․  Ավանեսյան Սամվել Վլադիկի, ծնվ. 1994թ. Վարդանյան Կամո Բագրատի, ծնվ. 1990թ.  Պողոսյան Մխիթար Ռոմիկի, ծնվ. 1985թ.  Բադասյան Արմեն Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.  Վերդյան Արեն Լորիկի, ծնվ. 1984թ.  Մուրադյան Ժորա Արմենի, ծնվ. 2001թ.  Հովհաննիսյան Նարեկ Կարենի, ծնվ. 2001թ.  Գրիգորյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ. […]

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։ Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի