08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեկ օրում գրանցվել է 1667 կորոնավիրուսի վարակման դեպք, 40 մահ

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 123 646 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1667-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 86 022 (+2366) մարդ, այս պահին բուժվում է 30 504-ը (-739): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2388 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1900 (+30), իսկ այլ պատճառներով՝ 488 (+10): Մեկ օրում մահացել է 40 մարդ: […]

Նոյեմբերի 22-ը՝ հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ […]

Նիկոլը թքած ունի ձեր վրա էլ, ձեր գերեզմանների վրա էլ, ձեր Ղարաբաղի վրա էլ․․․ Ոստիկանության կենտրոն բաժանմունքի պետ Արման Պապյանը հայհոյել եւ հարվածել է բերման ենթարկվածներին․ զոհված կապիտանի դուստր

Այսօր Հայաստանում տեղի ունեցավ միանգամից երկու հույժ կարեւոր դեպք. 1․ Գեներալ, գնդապետ Մովսես Հակոբյանը վերջնականապես պատռեց Փաշինյան Նիկոլի դավաճանական դիմակը եւ ներկայացրեց Եռատոնը պղծած Էռատոյի արկածները։ 2․ Տեղի ունեցավ այն, ինչ վաղ թե ուշ պետք է լիներ։ Ժողովուրդը փակեց կենտրոնական փողոցները։ Պահանջը մեկն էր՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչաց Փաշինյանի Նիկոլի հրաժարականը։ Իսկ գիտեք, թե ի՞նչ տեղի ունեցավ։ […]

Մովսես Հակոբյանն ասաց այն, ինչ տեսել և մտածում էր․ Սենոր Հասրաթյան

Արցախի հերոս Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, իմ կարծիքով, ասաց այն, ինչ տեսել և, ըստ այդմ՝ մտածում էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը։ «Ասուլիսից հետո գեներալը հրավիրվեց ՀՔԾ: Թե ինչու և ինչ կլինի հետո, դժվարանում եմ ասել, բայց այն, որ գեներալ Հակոբյանն իր կենսագրությամբ բազմիցս ապացուցել […]

Արցախը հանձնել են, սա շոտոկան կարատեի ֆեդերացիային է ընդունում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Լավ, էսքան բարոյազուրկ ո՞նց է հնարավոր լինել։ Արցախը հանձնել են, հազարավոր ծնողներ իրենց որդիների դիերը չեն գտնում, թուրքը մեր սրբավայրերն է պղծում, տեղահանված արցախցիները չգիտեն ոնց ապրեն, սա շոտոկան կարատեի ֆեդերացիային է ընդունում։ Ես հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը  

Ադրբեջանական զորքերը մտան Աղդամ

Ադրբեջանական զորքերը մտել են Աղդամ` Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության համաձայն, փոխանցում է РИА Новости-ն` Ադրբեջանի ՊՆ-ին հղումով: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն` Աղդամի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին նոյեմբերի 20-ին:

Քաղաքացիները դիմում են Նիկոլի սիրած տարբերակին․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին ճանապարհ փակելով իշխանության բերեցին, ճանապարհ փակելով էլ փորձում են հեռացնել։ Երեկ նրան դավաճան անվանող ու նրա հեռացման համար օրեր շարունակ ակցիաներ, հանրահավաքներ անող բազմաթիվ քաղաքացիներ որոշել էին դիմել Փաշինյանի սիրած մեթոդին՝ փողոց փակելուն։ Կեսօրին մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը կաթվածահար էր եղել։ Փաշինյանին դեմ դուրս եկած քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր […]

ՀՀ պաշտպանության բյուջեից 130 մլն դոլար մսխվել է 2 անգամ Նիկոլի սելֆի անելու համար. Աղասի Ենոքյան

Ըստ կադաստրի տվյալների, օլիգարխի ամենաթանկ «դղյակը» Հայաստանում արժե 3 միլիոն դոլար։ Ըստ մամուլի գնահատականների, ըստ Google-ում հասանելի տվյալների, միայն СУ-30-ների անիմաստ գործարքը, այսինքն այն ինքնաթիռների գնումը, որոնք չեն կարող թռնել, արժեցել է 130 մլն․ դոլար։ Այսինքն, ՀՀ պաշտպանության բյուջեից 130 մլն․ դոլար մսխվել է 2 անգամ Նիկոլի սելֆի անելու համար։ Կլուբնիկը, մայկա-տռուսիկը ու «Արտ-լանչն» էլ ձեզ […]

Վարչապետը առեւտուր է անում պատգամավորների հետ՝ իր կողքին մնալու համար․ Հրապարակ

Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի և ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։ Թերթի տեղեկություններով՝ նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ և ասել՝ ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի