Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական […]





































