24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրաշքով փրկվել ու լսել, որ քո մասին կարող էին ասել՝ «պլյուս-մինուս հիսուն». պատերազմի մասնակից

Արցախյան վերջին պատերազմում վիրավորված Գարեգինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատրաստ լինել զոհվել հանուն հայրենիքի, հրաշքով փրկվել, անցնել երկարատև բուժում, փորձել վերադառնալ բնականոն կյանք ու լսել, որ քո մասին կարող էին ասել «պլյուս-մինուս հիսուն»։ Ես մանրից համոզվում եմ իմ այն ենթադրության մեջ, որ զոհվել եմ մարտի դաշտում ու ընկել եմ դժոխք»։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսելով […]

Անցյալի գերեզմանափորն ու ապագայի մոդերատորը․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը նման է մարդասպանի, ով զոհի հարազատներին առաջարկում է կառուցել սպանվածի գերեզմանաքարը։ Հենց այդ իմաստն ունի Արցախի ու Հայաստանի ապագայի մասին երեկ արած նրա հայտարարությունը, որին առանց ամոթի ու արժանապատվության զգացումի՝ ծափահարում էին տասնյակ իշխանական պատգամավորներ։ Բայց Նիկոլ Փաշինյանի ցինիզմի ու ամբարտավանության համար ամենաքիչը մեղավոր է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը վեց ամիս առաջ նա […]

Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է

Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած այդ բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել», արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների: Ձախողված […]

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով: Երկար ժամանակ մենք մանրամասն և փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները: Ակնհայտ է, […]

Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան

Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։ Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։ Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին: Կա՞ վեպ, […]

«Դո՛ւ ես մեղավոր, թիվ մեկ մեղավորը դո՛ւ ես․ ինչո՞ւ չես կանգնեցրել պատերազմը, որ Պուտինը քեզ դիմել է»․ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բանակցային գործընթացին՝ պնդելով, որ իր իշխանությունն Արցախի հարցը ժառանգել է նախապատերազմական փուլում։ «Առնվազն 2011թ․ սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե համոզել է Ադրբեջանին, որ՝ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի […]

Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին. Էլինար Վարդանյանի հոդվածը

Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է, ոչ մի բանի համար պատասխանատվություն չի […]

Թուրք նիկոլ դու սատկելու ես բանտում, այլընտրանք չունես․ Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «30 տարի Արցախի ու Հայաստանի անկախ ու անվտանգ պետականությունների գոյության փաստից նեղսրտող թուրքի վիժվածքն ու հավաքված տականքներն այսօր ԱԺ-ում բացահայտեցին, թե որքան են ատում հայկական երկու պետականությունները և որքան են ատում այդ պետականությունները ստեղծողներին։   Հ.Գ. թուրք նիկոլ դու սատկելու ես բանտում, այլընտրանք չունես»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի