Արցախի նախագահը կհարցաքննվի
Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։ Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդված. Սահմանադրական կարգը տապալելը 1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված […]





































