23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մարդը քաղաքական ելույթ է ունենում, որից հետո սկսում են նրա ընտանիքին, անձին վիրավորել․ պետք է արժանապատվությանը հասցված վնասը շուտ քննվի». Պետրոսյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածի համաձայն՝ մարդը բարձրագույն արժեք է, և մարդու անօտարելի  արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների հիմքն է։

«Մենք՝ օրենսդիրներս, հնարավորություն ունենք այս ամենը զարգացնելու այն ուղղությամբ, որ մարդու արժանապատվությանը հասցված վնասի վերաբերյալ գործերը  հնարավոր լինի արագ քննել։ Եթե մարդու պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, նկատի ունեմ՝ այս համատարած թշնամանքի մթնոլորտում, վիրավորանքները, զրպարտությունները, որոնք բացարձակապես կապ չունեն այն սկզբնաղբյուրի հետ, ինչի հետ կապում են։ Այսինքն՝ մարդը քաղաքական ելույթ է ունենում, որից հետո սկսում են նրա ընտանիքին, անձին վիրավորել։ Պետք է արժանապատվությանը հասցված վնասը շուտ քննվի։ Պատկերացրեք, մարդու համար որքան անցանկալի է, երբ նրա անվան հետ կապում են երևույթներ, որոնք առհասարակ նրա անձի հետ կապ չունեն,  ու դատարաններն այսօր տարիներով քննում են մարդու արժանապատվությանը պատճառված վնասի վերաբերյալ գործերը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ պատգամավորի, դատարանները տարիներով քննում են նման գործերը, և դրա ավարտն այն է, որ, եթե իսկապես դատարանը հաստատված համարի վիրավորանք կամ զրպարտություն հասցնելու փաստը, 1-2 մլն դրամ կտուգանի։ Սակայն, եթե ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է և նրա արժանապատվությունը, ապա ինքը չի կարող հավատալ, որ մարդը, որն իսկապես ունի արժանապատվության և ինքնահարգանքի զգացում, կասի՝ լավ է, որ 5 մլն է ստացել, ու հոգ չէ, որ իրեն վիրավորել են։

«Իմ առաջարկն այն է, որ սեղմենք այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է քննվեն արժանապատվությանը, բարի համբավին հասցված վնասի վերաբերյալ գործերը։ Մենք հաշվի ենք առել մեր բոլոր գործընկերների առաջարկները։ Եթե այս առաջարկներն ընդունելի են մեր գործընկերների կողմից, ապա կարող են նախագիծը հավանության արժանացնել, չնայած մատաղին են ասում՝ ընդունելի լինի»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Քննարկելուց հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որից հետո Գևորգ Պետրոսյանը դիմելով իշխանական պատգամավորներին՝ կատակեց. «Լինելով աշխատանքային իրավունքի մասնագետ, աշխատանքայինով ինչ նախագիծ բերել եմ, մերժվել է, իսկ քաղաքացիականով բերեցի՝ ընդունվեց։ Հիմա ես ձևը գտել եմ, սրանից հետո ձեզանից մեկին դարձնելու են նախագծի համահեղինակ, ու պրոբլեմ չկա, պրծավ-գնաց»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ