18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ընտրակեղծիքներ եղել են եւ լինում են. Նիկոլ Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018թ.-ի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կեղծվի»: Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել: Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ […]

«Սրսուռ ՔՊ-ական եմ և շատ եմ սիրում Փաշինյանին»․ փոխնախարարի մեղայականը

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին […]

Երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու

«Հրապարակ» -ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց խաղաղության պայմանագրի կիսով չափ համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։ «13 հոդվածներ եւ նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, […]

«Հայաստանի քաղաքական ուղին Ղարաբաղի օտարումից հետո»: Առաջիկա ընտրությունները լինելու են չափազանց կոշտ և դաժան

«Փաստ» օրաթերթը գրում է. Choice-naroda.org-ը «Հայաստանի քաղաքական ուղին Ղարաբաղի օտարումից հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի վերջին Հայաստանի արդարադատության նախարարության ղեկավարը հայտարարել է սահմանադրական հաջորդ հանրաքվեի մասին, որը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։ Քաղաքագետ, Accents վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Անտոն Չաբլինը խոսել է այն մասին, թե ինչպես կարող են Հայաստանում հիմնական օրենքի շուրջ քննարկումները […]

Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով

Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն […]

Ադրբեջանը մերժել է Փաշինյանին՝ ստորագրել «խաղաղության» պայմանագրի՝ արդեն համաձայնեցված դրույթները

Ադրբեջանն իր արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ չեն ընդունում «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված դրույթները հիմա ստորագրելու նրա առաջարկը։ Բացի այդ, Բաքվից կրկին Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ են ներկայացրել ՀՀ գործող իշխանություններին։ «Անընդունելի է  «խաղաղության պայմանագրի» նախագծի ստորագրումը՝ դրանից հանելով չհամաձայնեցված կետերը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան […]

Ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով  բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ […]

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք

Դատարանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջոցը փոխվեց։ «Դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխել, Արմեն Աշոտյանի նկատմամբ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք։ Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ, բացի ընտանիքի անդամներից և մերձավոր ազգականներից, արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը։ Տնային կալանքի հետ համակցված՝ կիրառել նաև գրավ՝ 25 միլիոն ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի