12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պահպանողական կուսակցությունների վերածնունդը. համաշխարհային միտումը և դրա նշանակությունը Հայաստանի համար․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահպանողական կուսակցությունների վերածնունդը. համաշխարհային միտումը և դրա նշանակությունը Հայաստանի համար Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում պահպանողական կուսակցությունների նկատելի աճին ամբողջ աշխարհում։ Այս քաղաքական ուժերը հանդես են գալիս ընտանեկան արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման և պետությունների ինքնիշխանության պաշտպանության օգտին։ Նրանք առաջարկում են գլոբալիստական մոտեցումներին այլընտրանք՝ […]

Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել: Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար: Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում […]

Թրամփի մահափորձի մեջ մեղադրվողը գրություն է թողել /Տեսանյութ/

Ֆլորիդայի դատախազները ցանկանում են դատական ​​լսումների ժամանակ պահանջել, որ Թրամփի ենթադրյալ մարդասպան Ռայան Ռութը մնա կալանքի տակ: Գոլֆի դաշտում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ակնհայտ մահափորձի մեջ մեղադրվողը գրություն է թողել, որում նշված է, որ մտադիր է սպանել քաղաքական թեկնածուին և իր մեքենայում պահել է ամսաթվերի և վայրերի ձեռագիր ցուցակը, որտեղ Թրամփը պետք է այցելեր,- […]

«Կարոտի քաղաք … մին կերպ արցունքնեն պհելյավ… »

Այսօր, մոլորակի՝ Ամենամաքուր, ամենաչքնաղ, ամենահմայիչ, ամենագողտրիկ, ամենագեղեցիկ, ամենահեքիաթային Քաղաքի՝ Ստեփանակերտի օրն է… 90-ականների սկզբին, Արցախում մի Լենինականցու (հետախուզական վաշտի հրամանատարին), հարցնում եմ՝ – Էտ վեր Երևանը մայրաքաղաքա, պա Լենինականը հինչա՞՞, – Հայրաքաղաք,- հպարտորեն պատասխանումա Լենինականցեն, – Պա Կիրովականը հինչա՞՞, – Քույրաքաղաք,- պատասխանումա Լենինականցեն, – Պա Ստեփանակերտը հինչա՞՞, – Կարոտի Քաղաք,- մին կերպ արցունքնեն պհելյավ, պատասխանումա […]

Հայ համայնքը չեղարկել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Կանադա այցն ու պաշտոնական հանդիպումները

Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Մեր աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։ Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են […]

Սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է» /Տեսանյութ/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել: Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, […]

Շողիկը անձամբ է այդ հարցը լուծել

Կանչ տելեգրամյան ալիքը գրում է․ «Մի քանի օր է ՊԵԿ-ը ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանում՝ նախազգուշացնելով, որ սահմանին խստորեն պատժվելու են նրանք, ովքեր վաճառելու նպատակով IPhone 16 կբերեն: Այսինքն՝ եթե մարդը ԱՄՆ-ից իր համար IPhone 16 գնի, մի հատ էլ ենթադրենք կնոջ համար գնի և տուփով անցկացնի Հայաստան, ՊԵԿ-ի հետ խնդիր է ունենալու: 100 հատ թուղթ […]

Ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 274 մարդ /Տեսանյութ/

2006 թվականից ի վեր Իսրայելի և Հեզբոլլահի հակամարտության ամենամահաբեր օրն է գրանցվել: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 274 մարդ,   հազարավոր մարդիկ փախչում են երկրի հարավից: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 1000 հոգի վիրավորվել  և վնասվածքներ են ստացել  Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների պատճառով: Լիբանանի վարչապետն ասում է, որ Իսրայելի գործողությունները «քաղաքացիների բնաջնջմանը միտված  […]

Սամվել Բաբայանը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական […]

Ամերիկացիները սկսել են բաց «խաղալ»: Որտեղ կհայտնվի Հայաստանը

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի