02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանը “Եվրատեսիլում” կներկայացնի Գոռ Սուջյանը

Քիչ առաջ՛՛Հայլուր՛՛ լրատվականը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության որոշման համաձայն Հայաստանը Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ի մրցույթում ներկայացնելու է ՛՛Դորիանս՛՛ խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ լավ է տրամադրված: Երգի ընտրությունը կկայանա մարտի երկուսին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ներկայացված ելույթների օգտին կկազմակերպվի քվեարկություն կընտրվի: Հնարավոր է, որ Գոռը ևս երգ գրի և […]

Ի՞նչու են գորիսիցիներն ընտրում Սերժ Սարգսյանին. ավանս նրան /վիդեո, ֆոտո/

 73-ամյա գորիսեցի Լենդրոշ Բաբայանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը նախատեսված ժամից մոտավորապես մեկուկես ժամ շուտ էր եկել եւ  կազմակերպչական աշխատանքներ էր տանում: “Հանրապետական ե՞ք”,-Henaran.am-ի հարցին պատասխանեց` ոչ, կոմունիստ եմ եղել: “Դա ինչ կապ ունի, Սերժ Սարգսյանը միակն է, որ բանակը զարգացրեց, պետությունը հանեց ճգնաժամից, տնտեսությունը զարգացրեց, բա էլ ո՞ւմ ընտրեմ, կասե՞ս”,-դիմեց մեր զրուցակիցը: Դպրոցի […]

Մեծ Բրիտանիայի դեսպանը տարակուսանքի մեջ է գցել նախարարին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր մեկնաբանություններն է տվել ՀՀ-ում Մեր Բրիտանիայի դեսպանի Քեթրին Lիչի՝ իր բլոգում արված գրառմանը: ”Չերչիլի ականջը կանչի: Զարմանքով ընթերցեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Լիչի այսօրվա գրառումը իր բլոգում: Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություն – կասեր մեծ անգլիացին: Տրամաբանական […]

Մելիքյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին, որ…

”Ինձ համար դա հուսահատական քայլ է, դա քայլ է, որ կմնա անհեետևանք”,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու, ”Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, ասաց նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:  Նա հարգում է Ղուկասյանի որոշումը և զորակցում է նրան` համարելով, որ հացադուլի գնալը որոշակի արիություն պահանջող քայլ է: Սակայն ամեն դեպքում դա կարող է մարդկանց […]

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել է ընտրական գործընթացներին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը “հիասթափեցնող” է անվանել այն փաստը, որ Հայաստանի “խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում”:  Դիվանագետն այդ մասին գրել է իր բլոգում:    “Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական […]

Նախորդ հանդիպմանը տված իր ամենակարևոր խոստումը նախագահը կատարել է

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել է Սյունիքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ընտրողների հետ: Սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ նախորդ հանդիպումից դեռևս մեկ տարի էլ չի անցել, Սերժ Սարգսյանը կարևորել է անմիջականորեն տեղում ճշտելը, թե անցած այդ ժամանակահատվածում որքանո՞վ է մարդկանց պահանջներին, ծրագրերին, […]

”Եթե սա էր, այդքան զոհն ինչո՞ւ տրվեց” … Հացպանյանը անակնկալի է եկել /վիդեո/

 ‘’Դա ծիծաղելի է պարզապես, տարիքային որեւէ սահմանափակում չի կարող լինել: Դա ի՞նչ է, նշանակում է, որ ինքն անընդունա՞կ է մտածելու, գործելու: Ինքս չեմ հասկանում: Անակնկալ է ինձ համար սա լսելը ’’,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու տարիքային պատճառաբանությանը, ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, 2008 թվականի համաժողովրդական շարժման մասնակից […]

Ավետը չհասավ Պետրոսին

“Այս ընտրությունների ընթացքում, փաստորեն, կավարտվի նաև Ավետ Բարսեղյանի դարաշրջանը և կսկսվի Ալբերտ Ավդալյանինը )))”,- արտահայտության հեղինակը “Ուրվագիծ” հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն է, որն այս մասին գրառում է արել սոցկայքում: Ավետ Բարսեղյանը պատասխանել է այս գրառմանը: Նա “Yes”-ին ասել է. “Հիմար գրառումներ չեմ մեկնաբանում”: Նա հավելել է, որ իր ստեղծագործական գործունեության մասին պատրաստակամ է […]

Հայտնի է Եվրատեսիլի մասնակցի անունը

Հանրային հեռուստաընկերությունն արդեն որոշել է, թե ով է Շվեդիայում Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլ 2013-ի մրցույթում: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Եվրատեսիլի” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:  Սակայն Գասպարյանը չմասնավորեցրեց, թե ով է այդ մասնակիցը, միայն նշեց, որ այդ մասին կհայտարարվի այսօր ”Հայլուրի” գլխավոր թողարկման ժամանակ:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային հեռոըտաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնել էր, որ […]

Եվրատեսիլի մասնակցության նոր կարգ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Եվրատեսիլ 2013-ին Հայաստանի ներկայացուցչի վերաբերյալ: ”Սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը: Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.Հնարավորություն ընձեռել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի