Թոփ 10 հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին
Ֆեյսբուքյան Ֆուտբոլ և միայն ֆուտբոլ էջում ներկայացված է 10 հետաքրքրիր փաստ ֆուտբոլի մասին:
10-Ընկերական հանդիպման ժամանակ իտալական Աստի քաղաքում տանտերերի-Մասկիո թիմի կենտրոնական հարձակվողը շեղ հարվածեց գնդակին և նրա ոտքը դիպավ խոտածածկին:Այնքան ուժեղ,որ նա վնասեց ոտքը:Խաղից հետո մարզադաշտի աշխատակիցները ուսումնասիրելով այն տեղը,որտեղ խոտածածկը վնասվել էր,գտան մարդու կմախք,որը,ինչպես պարզվեց,լուրջ պատմական գտածո էր:Արդյունքում ֆուտբոլիստը ստացավ գումար և շքանշան-հնէաբանության մաձ մեծ ներդրում կատարելու համար
9-Բրիտանիայում մառախուղը սովորական երևույթ է:Բայց անսովոր է այն դեպքը,որը կատարվեց երկու շոտլանդական թիմերի միջև խաղում:Մառախուղը այնքան խիտ էր,որ խաղացողները երկար ժամանակ փնտրում էին գնդակը,ընկերներին,մրցակիցներին:Մի պահ մրցավարին թվաց,որ խաղացողները շատ են:Առաջին հերթին նա մոտեցավ պահեստայինների նստարանին և նկատեց,որ այն դատարկ է:Ինչպես հետագայում պարզվեց,խաղադաշտում այդ պահին գտնվել է 13 ֆուտբոլիստն ամեն թիմից:
8-Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1881 թվականին երկու իռլանդական -Կալլինաֆերս և Ֆերրի ակումբների միջև:Հաղթողը որոշվեց միայն……65 ժամ 1 րոպե խաղալուց հետո:
7-1969 թվականի նոյեմբերի 3-ին կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենակոպիտ հանդիպումը:Ֆուտբոլիստները այնքան համառ էին պայքարում գնդակի համար,որ մրցավարը ստիպված էր հեռացնել բոլոր 22 ֆուտբոլիստներին,ընդ որում մեկին խաղից հետո տեղափոխել են հիվանդանոց:Գլխավոր մրցավարը հերացրել էր նույնիսկ եզրային մրցավարին:
6-Բոլորը գիտեն անգլիացիների մոլի ֆանատիզմի մասին:Նրանք իրենց սիրելի ակումբների համար պատրաստ են շատ բան զոհաբերել:Սակայն պարզվում է,որ ակումբներին երկրպագուների կողմից հասցված վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
5-Ֆուտբոլը պետականորեն արգելված է 6 երկրներում,որոնցից են Կամբոջան,Աֆղանստանը և Գրենլանդիան:Ամերիկայի Յուտա նահանգում ֆուտբոլը թույլատրվում է միայն այն դեպքում,երբ խաղադաշտը պետք է լին եկեղեցուց աչ ավել,քան 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
4-Հանդիպման ժամանակ քամին բերեց խաղադաշտ մի խումբ պարաշուտիստների:Նրանցից մեկը ընկավ դարպասապահ վրա այն ժամանակ,երբ վերջինս պատրաստվում էր տիրել գնդակին:Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում:Մրցավարը,անտեսելով տուժող թիմի բողոքները,հաշվեց գոլը,պատճառաբանելով <> միջամտությունը:
3-Ինքնատիպ րեկորդի հեղինակ է 60-ականներին իտալական Բրեշիա ակումբում խաղացող պաշտպան Մացիան:Խաղի 38-րդ վայրկյանին նա դարձավ ինքնագոլի հեղինակ,այդ վայրկյանին հեղինակելով ամենաարագ ինքնագոլը:
2-1969 թվականին Հոնդուրասի հավաքականը պարտություն կրեց Սալվադորի հավաքականի կողմից:Այս փաստը 8-օրյա պատերազմի պատճառ հանդիսացավ այդ երկրների միջև:
1-1891 թվականին իռլանդացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտին առաջարկեց խաղի կանոնների մեջ մտցնել տուգանային հարված,որը կկատարվեր կոպիտ խախտումների դեպքում սեպական տուգանային հրապարակում:Առաջին Տուգանային հարվածը նշանակվեց Իռլանդիայի ազգային առաջնությունում:Այդ օրվանից այս հարվածին անվանում են պենալտի: