17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

2012թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի […]

Սանտա Կլասուս, Ձմեռ պապի եւ Մեծ Պապու

 Տարեմուտ,Տարեգլուխ,Կաղանդ,Ամանոր, Նոր տարի. Հայերն այսպես անվանել են իրենց սիրելի տոներից մեկը:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը: Ըստ նրա Սանտա Կլաուսը մարդկնաց բժշկում էր, ում այցը հաճելի էր եւ սպասված: Ձմեռ պապը հայ իրականության մեջ հալածող կերպար է եղել, քանի որ իր շրջապատը սառույցի էր վերածել:  “Սակայն հետագայում […]

Ազատ դեմոկրատները թեկնածու չեն ունենալու

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում “Ազատ դեմոկրատների” մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու […]

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: ՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա: […]

8 թեկնածուներից մեկը կին է

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնառաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը: Եւ այսպես, առյասօր առաջադրվել են անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:  

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի […]

Արմեն Աշոտյանը` Ձմեռ պապ. նախարարը բացում է գաղտնիքը /վիդեո/

”Ես այն տարիքում եմ, որ երեխաներիս համար ինքս եմ ծառայում Ձմեռ պապ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը և բացեց գաղտնիքը. ”Տղաներս արդեն նամակներ են գրել և ուղարկել են հեռավոր Լապլանդիա, այնտեղից այդ նամակները Ձմեռ պապին ուղարկել է ինձ, ես էլ կիրականացնեմ նրանց ցանկությունները”: Մեր զրույցի պահին, սակայն, նախարարը դեռ ժամանակ չէր ունեցել երեխաների` Ձմեռ […]

Ուկրաինայի դեսպանը ափսոսում է, որ Ամանորին չալաղաջ եւ քյուֆթա չի ուտելու /վիդեո/

Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առաջինը այս շարքում՝  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է:    -Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. հայ-ուկրաինական հարաբերություններ համար: -2012թ. շատ արգասաբեր տարի էր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: 2011-12թթ ընթացքում եղել են պետական այցեր նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Հայաստանում անցկացվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի